Շնորհավոր ծնունդդ, Հերո՛ս Նորայր Զախարյան
Քառօրյա պատերազմում ոտքը կորցրած Նորայրը ակտիվ կյանք է վարում` ապագայի մեծ տեսլականով:
![]()

Նորայր Զախարյանը ծնվել է 1997 թվականին Գավառ քաղաքում, որտեղ էլ մեծացել է:

Այսօր հերոսի՝ Նորայր Զախարյանի ծննդյան օրն է: Նորայրը մեկն է այն հերոս տղաներից, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը վտանգելով փրկեցին մեր երկիրն ու մեզ:

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նորայրը կորցրել է ոտքը, սակայն երբեք չի կոտրվել նրա մարտական ոգին:

blog.times.am-ը շնորհավորում է Հերոսին և մաղթում նրան անսահման հաջողություն: Նրան ցանկանում՝ այլևս երբեք չտեսնի այն փորձությունները, որոնց միջով անցավ նա:
Սրտանց մաղթում ենք քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:







Նյութը հրապարակման պատրաստեց blog.times.am կայքը: