Թրամփը և Տակաիչին ստորագրել են հազվագյուտ մետաղների մատակարարման համաձայնագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի մատակարարումն ապահովելու վերաբերյալ, հայտնում է Սպիտակ տունը։
Թրամփն եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում։ Երկուշաբթի օրը նա հանդիպել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ։