Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank
Политика

Բացահայտ հակաժողովրդավարության նորանոր դրսևորումներն ու դրանց հեռահար «մեսիջները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտվանից Գյումրիում ծավալված իրադարձությունները հերթական անգամ եկան հաստատելու Փաշինյանի «ժողովրդավարական բաստիոնի» չգոյությունն ու Հայաստանում բացարձակ ոստիկանական, ռեպրեսիոն ռեժիմի անթաքույց ամրապնդումը: Խնդիրն ինքնին բազմաշերտ է, ուստի այդպես էլ այն դիտարկենք: Երևույթի քաղաքական շերտը միանգամայն պարզ տեսանելի է:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել» Գյումրու ՏԻՄ ընտրություններում պարտվելու իրողությունը, ավելին՝ պատրաստվում են արդեն փորձված տարբերակներից որևէ մեկով «փոխել» ընտրության արդյունքները, ակնհայտ էր: Ավելին, Փաշինյանն ինքը օրերս բացեիբաց հայտարարեց, որ ամեն գնով պիտի դա անեն, ասաց՝ թյուրիմացություն է, որ Վարդան Ղուկասյանն է Գյումրու քաղաքապետ, ու պիտի այդ «սխալը» շտկեն:

Չոր փաստեր. Փաշինյանն ու ՔՊ-ն տեղական ընտրություններում պարտվել են մի շարք համայնքներում, իսկ այս տարվա գարնանը պարտվեցին Փարաքարում և Գյումրիում: Նախորդ դեպքերում, օրինակ՝ Վանաձորում, կալանավորեցին ընտրված քաղաքապետին, Ալավերդիում իշխանությունը ՔՊ-ն զավթեց ոստիկանական զոռբայությամբ, այլ տեղերում դիմեցին հետընտրական մանիպուլ յացիաների և էլի՝ խեղաթյուրեցին քաղաքացիների ընտրության արդյունքները: Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի փոխհամաձայնությամբ քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը երեկ ձերբակալվեց:

Հարկ է հատուկ ընդգծել, որ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերում համարվում են առաջնային օղակ: Եվ ահա, այդ առաջնային օղակի հետ կապված՝ օրվա գործող իշխանությունը, իրեն ենթակա ռեպրեսիվ մարմինների միջոցով, գրեթե բոլոր դեպքերում, ընտրություններից մի քանի ամիս անց, «վերանայում» է քվեարկության արդյունքները: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա դա քաղաքացիների կատարած ընտրությունը ոտնահարել է նշանակում: Կարճ ասած՝ դա ժողովրդավարության վերջն է: Ի լրումն, հարյուրավոր ոստիկաններով Գյումրի լցվելը, խաղաղ բնակիչների դեմ բռնություններ գործադրելն ընդամենը տպավորություն է թողնում, որ նպատակը հանրության ահաբեկումն է, ոստիկանական տեռորի դարչնագույն միջավայր ձևավորելը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ վերջերս շատ է սիրում մատներով «սրտիկներ» անել, ինչպես երևում է, Գյումրու հանդեպ առանձնահատուկ չարացածություն ունի, երևի նրան խիստ դուր չեկավ, որ գյումրեցիները ոչ միայն «մերժեցին Նիկոլին», այլև ճոխ ու տպավորիչ նշեցին «Քաղաքի օրը», որի առթիվ իշխանությունն անգամ շնորհավորանքի խոսք չասաց: Երևի դրա համար էլ նման սադիստական ծեծուջարդ կազմակերպեց Գյումրիում:

Գանք տեղի ունեցածի իրավական շերտին: Այն, որ Գյումրու քաղաքապետին մեկուսացնելուն ուղղված ինչ-որ բան անելու էին Փաշինյանն ու ՔՊ-ն, կրկնենք, ոչ մեկի համար անսպասելի ու անկանխատեսելի չէր, առավել ևս՝ Վարդան Ղուկասյանի համար դա չէր կարող անակնկալ լինել. նա վերջերս ինքն էր նախանշում տարբեր սցենարներ, որոնք փաշինյանական իշխանությունը կփորձի կիրառել իր դեմ: Բայց այստեղ մի շարք հարցեր են ծագում, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այդ «զանգվածային գրոհով» և ոչ միայն:

Նախ՝ մի՞թե Վարդան Ղուկասյանին կամ այլ կասկածյալների հրավիրել էին քննիչի մոտ, իսկ նա չէր գնացել: Ո՛չ, իհարկե: Սակայն այդպես Փաշինյանի ու ՔՊ-ի համար հետաքրքիր չէ: Նրանց պետք է, որ անպայման «մասկի շոու»-ներ լինեն, «կարմիր» բերետավորներ, «պառկեցնեն գետնին», բռնի ուժով քարշ տան: Օրինակ՝ ինչպես հարձակվեցին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վրա... ֆեյսբուքյան գրառման համար:

Միաժամանակ, հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ ոչ մի կոչ չպարունակող արտահայտության համար նույն ռեպրեսիվ մարմինները շրջապատեցին Սամվել Կարապետյանի տունը, իսկ նա, ի վերջո, քայլելով եկավ, նստեց մեքենան, դա չներվեց ռեժիմին հավատարիմ ԱԱԾ տնօրենին, ու վերջինս պաշտոնից անմիջապես հեռացվեց...

Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ մարդն իմանա, որ իշխանությունները իրեն բանտարկելու առիթ են փնտրում, և... նման առիթ տա: Վարդան Ղուկասյանի մասին տարբեր կարծիքներ կարող են լինել ու կան, բայց հազիվ թե նրան կարելի է, այսպես ասենք, միամիտ համարել: Այդ համատեքստում իշխանության հնչեցրած «կաշառքի» մեղադրանքն էլ խիստ կասկածելի է թվում, բայց դա արդեն երևի ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Ընդ որում, նկատենք՝ տարածված համոզմունք կա, որ եթե «առձեռն» չեն բռնում, ապա «կաշառքի գործը» (որևէ գործ) ամենաբարդ ապացուցելիներից է համարվում:

Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչներն անմիջապես սկսեցին խոսել այնպիսի տոնայնությամբ, կարծես արդեն ոչ միայն ձերբակալել են, այլև կալանքի որոշումն են տվել, նույնիսկ՝ դատավճիռը կարդացել: Չէ, ինչ անմեղության կանխավարկած, ինչ բան, նման երևույթները ՔՊ-ի համար զրոյական արժեք ունեն, ինչպես, ընդհանրապես, օրենքն ու օրինականությունը:

Սակայն այս ամենի հետ կապված կան նաև այլ՝ ապագային միտված շերտեր: Տեսեք. շուտով, մեկ ամսից էլ քիչ անց՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններն են: Գյումրիում կատարվածը, կարծում ենք, ուղիղ գծով կապված է սպասվող այդ ՏԻՄ ընտրության հետ: Ըստ էության, չունենալով առաջարկելու և ոչ մի բան, գործող իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ և նրա ենթակայության տակ դրված մարմիններով, ջանում է հոգեբանորեն ճնշել, ահաբեկել ու տեռորի ենթարկել հանրությանը: Ուզում են ասել, որ կապ չունի, թե դուք ում օգտին կքվեարկեք, կարևորն այն է, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը:

Թեպետ, ինչո՞ւ միայն Վաղարշապատ համայնքի ընտրությունները:

Առջևում սպասվում են համապետական ընտրություններ: Եվ ի՞նչ է անում ամեն գնով վերարտադրվելու նպատակ հետապնդող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Ըստ էության, երեկ Գյումրիում արձանագրված ու դրան համահունչ քայլերով Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ թե սոսկ արժեզրկում, այլ նույնիսկ իմաստազրկում են ընտրություն ասվածը:

Բայց դա ակնհայտորեն լավ տեղ չի տանում: Եվ, վերջապես, հո ամեն մի քվեատուփի մոտ «կարմիր» բերետավորների ստորաբաժանումնե՞ր չեն զետեղելու, թե՞ միայն 1 քվեաթերթիկ են դնելու...

Կարող են, իհարկե, դրան էլ դիմել: Բայց դա չի փրկելու: Ի վերջո, մարդիկ ունեն ոչ միայն ընտրելու իրավունք: Իսկ ընդդիմադիր ուժերը այս ամենից պետք է իրենց համարժեք հետևություններն անեն: Մանավանդ, որ Փաշինյանն այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ ոստիկանական «բերետներից», ձերբակալություններից, բռնություններից բացի:

Հ.Գ.-Հետաքրքիր է՝ դեսպանները, միջազգային կառույցները, իրավապաշտպանները, ընդհանրապես՝ ժողովրդավարությունն իրենց համար «ուղենիշ» հայտարարածները էլի բան չունե՞ն ասելու...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում