Փարթամ մարմնով մոդելը հպարտանում է իր բարեմասնություններով և...
Մոդել և երկու երեխաների մայր Լեյլա Պալման Մելբուրնից, հույս ունի իր օրինակով ներշնչել գեր կանանց՝ լինելու միշտ ուրախ և երջանիկ, մի կողմ թողնել բարդույթներն ու ապրել լիարժեք կյանքով:
Նա 32 տարեկան է, կրում է 54 համարի հագուստ: Ավստրալուհին վստահեցնում է, որ քաշը ոչ մի նշանակություն չունի և պետք է պայքարել, որ հասարակությունը խտրականություն չցուցաբերի կապված քաշի հետ: