Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը կէկրանավորվի իրանցի հայտնի ռեժիսորի կողմից

Իրանցի հայտնի ռեժիսոր, համաշխարհային կինոյում մեծ ճանաչում ունեցող Բեհրուզ Աֆղամին պատրաստվում է ֆիլմ նկարել գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գրքի հիման վրա։ Դրա մասին ինքը՝ հեղինակը, իմանում է շատ պատահական, երբ զանգահարում են եւ տեղեկացնում, որ Աֆղամին կարդացել է իր գիրքը եւ ուզում է հանդիպել։ «Ինքն իսկապես ոգեւորված էր, եւ պայմանավորվեցինք, որ սցենարի հեղինակը ես եմ լինելու»,-պատմում է Աշոտ Աղաբաբյանն ու հավելում, որ մինչեւ մարտ պետք է ավարտի սցենարը։ Ֆիլմը մեզ արդեն քաջ ծանոթ «Գարնան 17 ակնթարթների» ձեւաչափի նման է լինելու՝ 12 սերիանոց ու 1 ժամ տեւողությամբ գեղարվեստական ֆիլմ։

«Պրոցեսն այսպես է․ ես գրում եմ, իրենք պարսկերեն թարգմանում են ռեժիսորի համար, նա վերջնական տեսքի է բերում եւ ռեժիսորական սցենարի վերածում, որից հետո թարգմանվում է անգլերեն, գերմաներեն, իսկ ես վերջնական տարբերակը պետք է թարգմանեմ ռուսերեն։ Առաջինն արդեն եկան տարան, շուտով կավարտեմ 2-րդ սերիան»,- ասում է հեղինակը։

Հետաքրքիրն այն է, որ իրանցի ռեժիսորը, ով նաեւ իր բոլոր ֆիլմերի սցենարիստն է, առաջին անգամ է աշխատելու այլ սցենարիստի, այս դեպքում՝ հայ գրողի հետ։ «Ինձ ասաց՝ առաջին անգամ եմ այլ հեղինակի հետ աշխատելու, գիտեմ՝ դա տաժանակիր աշխատանք է, եւ կարող է իրար մորթենք, որովհետեւ գրքի հեղինակն ես, իսկ դա ամենածանր բանն է ռեժիսորի համար, դու ուրիշ կերպ ես պատկերացնելու, ես՝ ուրիշ կերպ, բայց ուզում եմ, որ հենց դու գրես, որովհետեւ միայն դու գիտես, թե վեպում ինչն է փաստացի իրականություն, ինչն է քո հորինվածքը։ Դա ոչ մեկի չես ասի, բայց եթե սցենարն ինքդ գրես, ապա ավելի շատ փաստի վրա ես կանգնելու»,- իրանցի ռեժիսորի հետ ունեցած իր զրույցով կիսվում է Աղաբաբյանն ու հավելում, որ ոչ մի խնդիր չի լինելու անունները փոխելու հարցում, քանի որ ինքն է սցենարը գրում, եւ ռեժիսորն էլ նման մտադրություն չունի։

Ֆիլմը լինելու է 3 լեզվով, բայց ո՛չ հայերեն, ո՛չ էլ պարսկերեն, այլ՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն։ Աղաբաբյանն ընդգծում է՝ քանի որ Աֆղամին է ռեժիսորը, չի կարող միջին մակարդակի ֆիլմ նկարվել. «Նախնական զրույցի համաձայն, նա ուզում է տաղավարներ վերցնել Երեւանում, նույնիսկ թաղամասեր՝ համապատասխան դեկորացիաներով, եւ նկարահանումների մեծ մասն անցկացնել Հայաստանում։ Թեհրանում դա հնարավոր չէ՝ տարբեր խնդիրներից ելնելով»։ Ֆիլմը լինելու է Իրան-Ռուսաստան, հնարավոր է նաեւ՝ Մեծ Բրիտանիա համատեղ արտադրության։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նկատում է Աղաբաբյանը, հանդիպումներից մեկի ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանն անպայման մասնակցություն պետք է ունենա դրանում։
«Իրականում ամոթ էլ է, որ չունենա։ Ամեն դեպքում՝ Ամիրյանն ասաց, որ պատրաստ է հանդիպելու ռեժիսորի հետ, ես էլ մեծ սիրով կկազմակերպեմ նրանց հանդիպումը»,- ասում է նա ու հավելում, որ իրանցի ռեժիսորի հետ ամռանը հանդիպել է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Աֆղամին իր հետ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ է խոսել․ սցենարն ավարտելու հենց հաջորդ օրը ռեժիսորը պատրաստակամություն է հայտնել նկարահանող խմբի հետ գալ Երեւան եւ սկսել նկարահանումները։ «Ինքն անհամբեր սպասում է, թե երբ եմ ավարտելու, մեր հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի վերջին, քանի որ հիմա ֆիլմ է նկարում Իրանի հյուսիսում»։ Գրողն ընդգծում է, որ այն ամբողջ աշխարհում շրջող ֆիլմ է լինելու՝ մեծանուն հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին։ «Որտեղ ե՛ւ Արամ Խաչատրյանը կա, որպես իր մտերիմ ընկեր, ե՛ւ պատմական անցքերն են զուտ գաղափարական կաղապարներից դուրս։ Ինձ թվում է՝ հետաքրքիր ֆիլմ է լինելու, եւ կարծում եմ՝ սա առաջին ֆիլմն է, որ կնկարվի նման մասշտաբով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայկ Հովակիմյանը շատ մեծ հայորդի է եղել, Զորգեից էլ խոշոր դեմք, որ նրա բերած ինֆորմացիաներով Նոբելյան մրցանակի արժանացած գործ կա։ Իսկական հայորդի, ում անձի հետ եմ կապում մեր քիմիական արդյունաբերության զարգացումը սովետական շրջանում»,- շեշտում է հեղինակը։

Ռեժիսորը գլխավոր հերոսի դերակատարի ընտրությունն առաջարկել է հենց Աղաբաբյանին, ում կարծիքով՝ շատ կարեւոր է այդ հանգամանքը, քանի որ դերասանը կարող է ե՛ւ տապալել ֆիլմը, ե՛ւ հաջողության տանել։ Ավելին՝ Աֆղամին առաջարկել է, որ այն ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ «Բայց ես նրան ասացի, որ դա պարտադիր չէ, ամեն դեպքում՝ ում էլ ես ներկայացնեմ, ինքը փորձելու է։ Այս ընթացքում ինձ արդեն բավականին անուններ են տվել, որոնց կողմից միջնորդ մարդիկ գալիս հանդիպում են ինձ, որովհետեւ կասկածից վեր է, որ ֆիլմը մեծ հնչեղություն է ունենալու եւ, բնականաբար, մեծ գումար ու հեղինակություն կբերի այդ դերասանին»,- ասում է Աղաբաբյանն ու նկատում, որ ռեժիսորին նախնական ասել է, թե ում է պատկերացնում այդ դերում, դա հայտնի դերասան Վլադիմիր Մաշկովն է, ով նաեւ մի փոքր խոսում է հայերեն․ «Ես պատկերացնում եմ իրեն այդ դերում, բայց Մաշկովը կարող է թանկ հաճույք լինել, չնայած պարսկական կողմն ասել է, որ ֆիլմի ֆինանսական մասն արդեն լուծված է։ Սա արդեն ժամանակի խնդիր է, ամեն դեպքում՝ ես նրա թեկնածությունն եմ առաջարկել, բայց դեռ Մաշկովի հետ այս մասին չի էլ խոսվել»։

Նշենք, որ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2004-ին։ Հեղինակն ասում է, որ երբ առաջին անգամ այն հրատարակվել է, իրեն խորհուրդ են տվել տպագրել 300 օրինակով՝ պատճառաբանելով, թե մարդիկ գիրք չեն կարդում, բայց ինքը չի կասկածել, որ գիրքը հաջողություն կունենա, ուստի տպագրել է 2 հազար 500 օրինակով, եւ այն 3 ամսում սպառվել է․ «Ես 7 տարի «Ռեզիդենտի» նյութերը հայթայթելու համար վազել եմ ու, իհարկե, գիտեի, որ գիրքը բանվորից մինչեւ նախագահի համար է գրված, բայց չգիտեի, որ մենք այդքան լավ ընթերցող ունենք, 2 հազար 500 օրինակը միանգամից սպառվեց, եւ արդեն 4-րդ ամսում ես նվիրելու գիրք չունեի»։ Մի քանի տարի անց գիրքը վերահրատարակվեց նույնքան տպաքանակով։ Հաջորդ անգամ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ցանկությամբ այն տպագրվեց, իսկ 4-րդ անգամ՝ արդեն «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ի դեպ, գիրքը, կարելի է ասել, նույն հաջողությունն է գրանցել նաեւ Իրանում՝ 3 անգամ տպագրվելով ու վերահրատարակվելով։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
hraparak.am