Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Video

Մազերի պահպանման գաղտնիքները

Ամեն երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկական միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է 7 երկրներում ընդունված գեղեցկության պահպանման գործուն մեթոդներ:

Բրազիլիա Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու բրազիլուհիների ազդրերին ցելյուլիտի հետքեր անգամ նկատելի չեն: Մոդելները, որոնք ծագումով կառնավալի հայրենիքից են, ունեն անթերի տեսք: Գաղտնիքը հետևյալն է. բրազիլուհիները որքան հնարավոր է շատ ժամանակ են անցկացնում ավազի վրա: Նրանք գիտեն, որ մաշկում միկրոշրջանառության լավացումը ցելյուլիտի կանխարգելման լավագույն միջոցն է: Ուստի նրանք նաև ազդերը թաց ավազով տրորում են: Այս յուրօրինակ սկրաբը կարծես լավ էլ գործուն է:

Շվեդիա Այս հյուսիսային երկրում սառույցն օգնում է կանանց պահպանել գեղեցկությունը: Շվեդիայի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դարեր շարունակ սառույցն օգտագործել են գեղեցկության պահպանման համար: Վերջին տարիներին շվեդուհիների մոտ նորաձև է դարձել հանքային ջուր սառեցնելը: Նրանք հանքային ջրով սպիտակ թեյ են պատրաստում, սառեցնում, ապա խորանարդիկներով սառույցի վերածում: Խորանադրիկներն օգտագործում են որպես թարմացնող տոնիկ:

Հունաստան Ըստ ավանդության՝ հունական աստվածներն իրենց մազերի առողջությունն ապահովել են հազրեվարդի միջոցով: ՛՛Աստվածային՛՛ դեղամիջոցն այսօր հասու է բոլորին. Հարկավոր է հազրեվարդի մի քանի թարմ կամ չորացրած ճյուղ եփել երկու լիտր ջրում, թողնել որ սառչի: Բուժիչ ջրով մազերը ցայեք լվանալուց հետո: Թուրմը գլխամաշկը կմաքրի աղտից ու կնպաստի մազերի աճին:

Դոմինիկյան Հանրապետություն Հնագիտական գտածոներն ապացուցում են, որ Դոմինիկյան Հանրապետության բնակիչները հնուց սխտորն օգտագործել են գեղեցկության պահպանման նպատակով: Դեռևս 15-րդ դարում Դոմինկյան կղզիների բնակիչ կանայք սխտորի հյութը քսում էին եղունգներին: Այսօր այդ երկրի բնակչուհիներն ավելի կատարյալ մեթոդ են կիրառում. սխտորը մանր կտրատում են, լցնում եղունգի թափանցիկ լաքի մեջ, թողնում 10 օր և քսում եղունգներին: Մի վախեցեք, հոտ չի զգացվում: Իսկ սխտորը, հակաբիոտիկ էֆեկտից բացի նաև նպաստում է եղունգների ամրացմանն ու աճին:

Եգիպտոս Հանելուկային ու գեղեցկուհի Կլեոպատրա թագուհու շնորհիվ աշխարհն իմացավ կաթի հրաշագործ ազդեցության մասին: Կլեոպատրայի ու նաև մի շարք այլ հայտնի եգիպտուհիների մաշկի խնամքի գաղտնիքը կաթով պարբերական լոգանքներն էին: Արդյունքի հասնելու համար լիտրերով կաթ պետք չէ, բավական է ջրի մեջ 3 բաժակ չոր կաթ ավելացնելը: Կաթի 20 րոպեանոց լոգանքից հետո ձեր մաշկը կդառնա անասելի նուրբ, փափուկ ու հարթ:

Չինաստան Չինաստանում, որտեղ գնահատում են հարթ ու սպիտակ մաշկը, հատկապես մեծ ուշադրություն են դարձնում մաշկի խնամքին: Չինուհիները լոսյոնի փոխարեն օգտագործում են բրնձի ջուր: Այն ստանալու համար հարկավոր է 100 գրամ բրինձը լցնել 1 շիշ ջրի մեջ, թողնել 30 րոպե և պատրաստ է: Դեմքը մաքրեք բրնձաջրով:

Կրախմալը սպիտակեցնում և փափկեցնում է մաշկը, իսկ կալիումը պայքարում է չորության դեմ: Ֆրանսիա Ասում են, որ ֆրանուհիներն ավելի դանդաղ են ծերանում: Գուցե պատճառը հատուկ բաղադրատոմսն է: Ֆրանսուհիների կարծիքով բալի և նռան ճզմվածքով խառնուրդը հակատարիքային հրաշալի դիմակ է: Բնական նյութերը սնուցում են մաշկը, նրան են փոխանցում իրենց պարունակություն հակաօքսիդանտները, ինչի շնորհիվ մաշկն առողջ գույն է ձեռք բերում: Խառնուրդը հարկավոր է դեմքին քսել շաբաթական մեկ անգամ, 5-6 րոպեով: Դիմակը մաքրեք տաք սրբիչով, դա կնպաստի միկրոշրջանառության լավացմանը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: