Թեստ. Ինչ է պատմում բնավորության մասին աչքերի գույնը
Հաճախ ենք լսում, երբ ասում են աչքերը հոգու հայելին են, պարզվում է դա միայն գեղեցիկ արտահայտություն չէ. Գիտականորեն հաստատվել է, որ աչքերի գույնի և բնավորության գծերի միջև սերտ կապ կա: Orer.am-ն առաջարկում է ձեզ համոզվել, որ աչքերի գույնը կարող է բացահայտել ձեր բնավորությունը.
1. Սև կամ մուգ շագանակագույն աչքեր.
Այսպիսի աչքերի գույն ունեցող անձինք առաջնորդներ են: Հաճելի և հանգիստ բնավորություն ունեն, նրանք համարվում են վստահելի անձինք, արագ են կողմնորոշվում, նախաձեռնող են:
2. Երկնագույն աչքեր.
Աչքերի այս գույնը համարվում է ամենագրավիչը: Դուք հետաքրքրասեր եք, սակայն միևնույն ժամանակ մարդկանց շրջապատում ձեզ մի փոքր օտար եք զգում: Ձեզ համար դժվար է նույնիսկ մտերիմ մարդկանց հետ կիսվելը: Նորամուծություններին մոտենում եք զգուշությամբ:
3. Մոխրագույն աչքեր.
Աչքերի այսպիսի գույն ունեցող անձինք սովորաբար հանգիստ և հավասարակշռված բնավորություն ունեն, իմաստուն են: Դժվար են նոր ծանոթություններ հաստատում, սակայն մտերիմներին շատ են սիրում և գնահատում:
4. Բաց շագանակագույն աչքեր.
Ձեզ հարգում են, դուք նվիրված և փափուկ բնավորությամբ անձնավորություն եք, արագ հարմարվում եք նոր միջավայրին, ձգտում եք ինքնակատարելագործման, ունեք հետաքրքիր ոճ:
5. Կանաչ աչքեր.
Կանաչ աչքեր ունեցողները համարվում են գայթակղիչ և հետաքրքիր անձնավորություններ, ունեն թեթև և անկանխատեսելի բնավորություն: