Հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել։ Անվճար հետազոտություններ
Հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Այդ նպատակով, սկսած 2015 թվականից, մեր երկրում սկրինինգային հետազոտություններ են իրականացվում։ Թիրախում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերումն ու կանխարգելումն է։
Սկրինինգային հետազոտությունները կատարվում են հանրապետության բոլոր մարզերի առաջնային օգնության բուժհաստատություններում, պոլիկլինիկաներում։ Արյան ճնշման և արյան մեջ գլյուկոզայի քանակը ստուգելու համար դիմել կարող են 35-68 տարեկան բոլոր քաղաքացիները՝ անկախ սեռից։ Պապ թեստի հետազոտությունը նախատեսված է 30֊60 տարեկան կանանց համար։
Ծրագիրն իրականացվում է Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը՝ Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով։ Հայաստանի քաղաքացիների համար բոլոր հետազոտություններն անվճար են։