Ողբերգական դեպք Երևանում. Վարդավառի այգու արհեստական լճակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վարդավառի այգում՝ արհեստական լճակում, երիտասարդ աղջկա դի կա: Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: