Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
uncategorized

Բան ես ասում՝ ասա. որ չես ասում, էլ ինչո՞ւ ես ասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասեմ–չասեմ, ասեմ–չասեմ, ասեմ, ի վերջո՝ չասեմ….

Նաև այսպես է ընթանում մեր երկրում քաղաքական խաղը:

Բա՜, գիտե՞ք, ես գիտեմ, թե որ պաշտոնյան է թռել Լուսին ու այնտեղ մնացել հինգ օր՝ չորսի փոխարեն: Բայց չեմ ասում նրա անունը: Եթե այնպես անեք, որ ես էլ Մարս թռչեմ, անպայման անունը կտամ:

Ահա, այսպիսի խաղեր: Ու հասարակության հետաքրքրությունը վառվում է: Շիկանում է մարդկանց ոգևորությունը, խանդավառ–խանդավառ հավաքվում են հարցի վրա և քննում ու քննում են:

Միշտ մտածել եմ, թե այս մարդիկ ի՞նչ են մտածում կամ ինչո՞վ են մտածում, եթե գիտեն մի բան ու չեն ասում: Եթե գիտեք՝ ասեք: Եթե չեք ասում, էլ ձեր այդ մասին տեղեկացնելու իմաստը ո՞րն է:

Կամ եթե դուք այնքան սկզբունքային, քաղաքացիական պինդ նկարագրով անձնավորություն եք, եթե մի վատ բան գիտեք ձեր երկրի պաշտոնյայի մասին, գիտեք փաստեր, որոնք կվնասեն ձեր երկիրը, ձեր ժողովրդին ու հասարակությանը, ապա հրապարակեք, որ այն կանխվի–վերացվի: Կամ եթե գիտեք, թե ինչ–որ մի մարդ արել է այս–այս բաները, ապա կրկին ասեք ո՞վ է, որպեսզի ձեռքը բռնող լինի:

Թե չէ «գիտեմ, բայց չեմ ասում»–ը ո՞րն է: Այդ դեպքում դուք անողից ինչո՞վ եք լավը: Կարծեմ Քրեական օրենսգրքում այսպիսի բան կա, որ հանցանքը թաքցնողն ինքն էլ է հանցագործ:

Հիմա մեր երկրում այս ինչ իրադարձություն է այս մի քանի օրը. նախկին պաշտպանության նախարարի սիրունատես տիկինը, իր՝ է՛լ ավելի սիրունատես նկարը հրապարկելով, ասում է, որ մեր պաշտոնյաներից ինչ–որ մեկը չի ծառայել բանակում. ինքը տեղյակ է այդ մասին: Ու նույն այդ մարդը, դոշը դեմ տված, զինապարտության օրինագիծն է պաշտպանում:

Պա՛հ, ինչպիսի՞ նորություն: Ես կասեի՝ ցնցո՛ղ նորություն: Կարծես մենք չգիտենք, որ մեր պաշտոնյաները չեն ծառայել բանակում ու, դրանով հանդերձ, եթե տեղը գա, ամենքին՝ բանակում ծառայողին էլ, տո անգամ կռիվներում զոհվածներին էլ հետմահու հայրենասիրական դասեր կտան:

Այստեղ, տիկին, կարևորը քո ասած մարդու անունն էր, որ պետք է հրապարակեիր: Եթե չես հրապարակում, ապա բա ե՞ս ինչքան մարդու անուն գիտեմ, որ… Բայց չե՛մ ասում:

Ու այս էութենազուրկ, թույլ տվեք այս փքուն ու դժվարարտասանելի բառն օգտագործել, հայտարարությունից հետո նրանք, ում պետք էր այս հայտարարությունը, ի՜նչ եռուզեռի մեջ են ընկել: Ասում են, խոսում են, քննում ու քննարկում են: Ում ուզում են՝ տեսնում են տվյալ ասված–չասված պաշտոնյայի անհայտ անվան տակ: Ու… իրենց հունձն են անում. հաստատ սա ա՛յս մեկն է:

Մյուս քաղաքական ուժն էլ վերմակն իր վրա է քաշում՝ չէ՛, հաստատ ա՛յս մեկն է: Նա էլ նրա անունն է տալիս, ում դեմքին երեկ քամահրանք նկատեց, երբ ամբիոնը գրկած, ազգի դարդերն էր մեկիկ–մեկիկ թվարկում ու մարդկանց սիրտը լացացնում:

Ու… այսպես՝ շարունակ:

Է՜, եղա՞վ: Բան ես ասում՝ ասա: Որ չես ասում, էլ ինչո՞ւ ես ասում:

Հ. Գ. Գուցե այս դեպքի համար չէ, բայց չմոռանանք, որ ասեմ–չասեմի մեթոդը լավ էլ աշխատում է: Մարդիկ, հայտնել–չհայտնել սպառնալով, սեփական հարցերն էլ կարող են լուծել: Ու հավանաբար նաև լուծում են:

Հիշում եք, չէ՞, ինչպիսի ցուցակներ են ժամանակ առ ժամանակ խոստացել, որ կհրապարակեն: Ինչպիսի գունավոր ու ոչ գունավոր կողմնորոշումներով մարդկանց են ցանկացել անարգանքի սյունին գամել: Բայց… վերջին պահին հրաժարվել են: Երևի առևտուրը հաջող է անցել:

Ի վայելումն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում