Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

Գագիկ Մակարյան. «Թանկացումները շարունակվելու են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկող տարվանից թանկացումների նոր ալիք է սպասվում: ԵԱՏՄ պահանջներով հունվարին ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում մի շարք ապրանքների հարկման դրույքաչափը մինչև 2021 թվականն աստիճանաբար կբարձրանա: Թանկացող ապրանքների ցուցակում են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը: Փոփոխություններով ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկանա 35 դրամով, սպիրտային խմիչքները՝ 175–ով:

2018 թվականին գնաճն անխուսափելի է, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում թվարկեց թանկացման պատճառները:

Տնտեսագետը հիշեցրեց՝ ԵԱՏՄ պահանջով ակցիզային հարկի դրույքաչափերն են փոխվել: Այն ուղղակի ազդեցություն է ունենալու ապրանքների վաճառքի գների վրա:

«Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ և այդ ընտանիքի ցուցանիշներին պետք է մոտեցնի իր հարկերի չափը»,– մատնանշեց Գագիկ Մակարյանը:

Եվրոպական և ամերիկյան արժույթները թանկացել են: Դոլարով և եվրոյով ներմուծվող ապրանքները նույնպես կթանկանան: Տնտեսագետը հայտնեց, որ արդեն իսկ որոշ ապրանքների գները բարձրացել են:

«Թանկացումները կշարունակվեն, որովհետև արդեն տարվա վերջ է՝ նոր տարի, դա էլ իր հերթին կգումարվի»,– նկատեց նա:

Դիզվառելիքի շուկան ևս չի շրջանցի: Բարձրանալու է բենզինից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր մեկ տոննայի համար գործող 25000 դրամի փոխարեն դառնալով 40000: Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է քսայուղերից հարկվող ակցիզային հարկը:

Գների թռիչքն այսքանով չի սահմանափակվելու: Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման խթանումը ևս գնաճի առիթ է դառնում:

«Խանութների, հյուրանոցների, հյուրատների պահանջարկն ավելանում է, ինչը գնային փոփոխությունների է բերում: Բացի տեխնիկական սարքավորումներից, մնացած ապրանքների և ծառայությունների գները կբարձրանան՝ հուշանվերներ, վարձակալվող մեքենաներ և զբոսաշրջիկների հետ առնչվող մյուս ապրանքները»,– թվարկեց տնտեսագետը:

Գնողունակության շրջանում որոշակի տեղաշարժեր կան: Տնտեսագետի խոսքով՝ այս փաստը գնագոյացման հարցում ևս դեր կխաղա:

«Ռուսաստանում առողջացման պրոցեսների շնորհիվ աշխատանքային միգրանտները ավելի մեծ քանակի ռուբլի, եվրո կամ դոլար են ուղարկում: Ռուբլին արժևորվել է, հետևաբար, նրանց գնողունակությունը բարձրանում է: Սա կբերի առևտրի ծավալների փոփոխությանը»,– ընդգծեց նա:

Տնտեսագետը սպասվող թանկացումներում չի բացառում նաև սպեկուլյատիվ տարրերը: Իսկ տեղական շուկայում այս երևույթն արդեն ավանդույթ է դարձել:

«Օրինակ՝ ակցիզային հարկն ավելացավ 5%, ներմուծողն ապրանքը կթանկացնի ոչ թե 5, այլ՝ 7–8%–ով»,– ասաց նա:

Մակարյանի կարծիքով՝ ճիշտ կանոնակարգման արդյունքում կարելի է խուսափել այս ամենից:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն լավ կլինի արդեն նախապատրաստվի իրավիճակին, որպեսզի երբ շուկայում հայտնվեն անբարեխիղճ մրցակիցներ, կարողանա կանխարգելել»,– կարևորեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում