Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
uncategorized

Գոհար Իսկանդարյան. «Քրդական խնդրի կարգավորման հարցում Իրանի դերն ավելի մեծ էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը օրերս հայտարարել էր, թե գերտերությունների միջև սկսվում է պայքարը տարածաշրջանային լիդեր դառնալու, իսկ ապագայում նաև Մերձավոր Արևելքին «տիրելու» համար: Եվ Իրանը, ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ Կենտրոնական Ասիայում համարվելով տարածաշրջանային ուժային կենտրոն, մոտ ապագայում հնարավորություն կունենա վարելու հստակ արտահայտված քաղաքականություն:

Խոսելով վերջերս Իրանի և Թուրքիայի միջև կնքված համագործակցության պայմանագրի մասին Ռ. Սաֆրաստյանը նշել էր, որ այն տակտիկական բնույթի քայլ է, որը հակասում է երկու երկրների շահերին, իսկ ներկայի պայքարն իրականում տարածաշրջանային լիդեր դառնալուն է վերաբերում:

Հիշեցնենք նաև, որ օրերս Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում հայտարարել էր, որ Իրանը հետ չի կանգնելու իր ծրագրերից, պատրաստվում է միջուկային զենք արտադրել, որն օգտագործելու է միմիայն սեփական երկրի անվտանգության ապահովման համար:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ներկայում Իրանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ասաց, որ իսկապես Իրանի և Թուրքիայի միջև այնպիսի խորքային խնդիրներ կան, որ երկու երկրների միջև կնքված համագործակցության պայմանգիրը չի կարող ռազմավարական դաշինք համարվել:

«Այո, այն տակտիկական քայլ է, որի նպատակն է այս պահին անհրաժեշտ քայլերը համաձայնեցնել: Ինչ վերաբերում է հրթիռաշինությանը, ապա պետք է փաստել, որ Իրանը երբեք հետքայլ չի անի, քանի որ հստակ տեսնում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք ժամանակին ձեռք էին բերվել, այսօր արդեն կասկածի տակ են դրվում Միացյալ Նահանգների կողմից: Այսինքն, նոր հետքայլ Իրանը միանշանակ չի անի, քանի որ ցանկացած երկիր իրավունք ունի սեփական ռազմական տեխնիկան արտադրել, ինչից և տվյալ պարագայում փորձում է օգտվել Իրանը: Հասկանալի է, որ այդ հայտարարությունը դուր չի գա Միացյալ Նահանգներին և այն փորձելու է էլ ավելի կոշտացնել հարաբերություններն Իրանի հետ, բայց պետք է նկատել նաև, որ եվրոպական երկրները չեն կիսում ԱՄՆ–ի որդեգրած այդ քաղաքականությունը, ինչը կարևոր է»,– ասաց Գ. Իսկանդարյանը:

Իրանագետի խոսքով, պաշտոնական Իրանը տեսնելով, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված փաստաթուղթը կրկին վիճարկման առարկա է դարձել, չի գնա նոր զիջումների: Ինչ վերաբերում է հրթիռաշինությանը, ապա երկիրը լինելով գերտերություն, օգտվում է իր իրավունքներից: Իրանի կողմից ցուցաբերվող այս կոշտ դիրքորոշումը բնականաբար կավելացնի առանց այն էլ առկա լարվածությունը տարածաշրջանում, սակայն Իրանը հաշվի առնելով այս հանգամանքը, իրանագետի կարծիքով, կփորձի իր հարաբերությունները կարգավորել Եվրոպական երկրների հետ:

«Երբ դիտարկում ենք Իրանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, հանգում ենք այն եզրակացության, որ այսօր տարածաշրջանում մի շարք խնդիրներ լուծվում են միմիայն Իրանի անմիջական մասնակցությամբ: Այսինքն, այսօր Իրանը կարողանում է նպաստել տարածաշրջանային կայունության ապահովմանը: Այս առումով պետք չէ մոռանալ, որ օրինակ՝ Իրաքի քրդական խնդրի կարգավորման հարցում ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ռուսաստանը այնքան մեծ ազդեցություն չունեցան, որքան Իրանը»,– ասաց Գ. Իսկանդարյանը:

Մասնագետների դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ առաջիկայում տարածաշրջանային լիդերի տիտղոսի համար պայքարում Իրանին կհաջողվի ոչ միայն կայունություն ապահովել տարածաշրջանում, այլ դառնալ Մերձավոր Արևելքի առաջատարը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում