Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Մի դրամն ուժ է, որ միավորում է հազարավորներին

Արժեհամակարգ՝ կառուցված մասնակցային մշակույթի, վստահության և հոգատարության վրա։ Գաղափար, որի հիմքում այնքան աննշան թվացող մեկ դրամն է։ Իսկ ինչպե՞ս կարող է մեկ դրամը փոխել կյանքեր։

Հինգ տարի առաջ հենց այս հարցի պատասխանը գտնելու ակնկալիքով մեր երկրի առաջատար երկու ֆինանսական ընկերությունները՝  Իդրամն ու IDBank-ը, մեկնարկեցին «Մի դրամի ուժը» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը։

Ծրագրի հոբելյանի առիթով նախաձեռնության սոցիալական ազդեցությունն ու հասարակության ներգրավվածության աստիճանը գնահատելու համար «Մի դրամի ուժի» թիմը շահառու հիմնադրամների շրջանում իրականացրեց հարցում, որի արդյունքները ոչ միայն ոգևորիչ ու ներշնչող են, այն նաև ուղենիշային։ 

««Մի դրամի ուժը» էական դեր է խաղում ԿՍՊ գաղափարի զարգացման, առաջխաղացման և տարածման գործում՝ միաժամանակ ընդգծելով հասարակության համախմբված ուժը սոցիալական ու համայնքային խնդիրների լուծման գործում։ Այն ոչ միայն մոտիվացնում է, այլև հայրենանպաստ օրինակ է հասարակական աջակցության և մասնակցության ոլորտում», - Նաիրի Մելքոմ Մելքոնյան, «Իմփաքթ Հաբ Երևան» ՀԿ։

««Մի դրամի ուժը»  ոչ միայն ֆինանսական աջակցություն է ապահովում կարևոր նպատակների համար, այլև ձևավորում է նվիրատվության և փոխօգնության մշակույթ մեր հասարակության մեջ», - Իրինա Փահլեվանյան, «4090» ԲՀ։

««Մի դրամի ուժը» մեծ ազդեցություն ունի բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների համար՝ այդ թվում «Զինվորի տան»։ Այն նաև դրական ազդեցություն ունի հանրության վրա, քանի որ մարդիկ իրենց ավելի պիտանի են զգում՝ հասկանալով, որ մի մասնիկն են կազմում և ունեն իրենց ներդրումը բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացման գործում», - Սաթեն Միքայելյան, «Զինվորի տուն» ԲՀ։

««Մի դրամի ուժը» նախաձեռնությունը առաջիններից է եղել բանկային ոլորտում, որ պարզ թվացող մեկ դրամով փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում և հաճախորդներին բարեգործության գաղափարին ավելի մոտ է բերել», - Հասմիկ Սարգսյան, «Հայաստանի մանուկեր» ԲՀ։

«Մեծ գաղափար ու էմոցիա պարունակող ծրագիր է ու հայաստանյան իրականության մեջ լավագույն միասնության օրինակը», - Վաչե Վարդանյան, «Հայորդի» ԲՀ։

 «Մի դրամի ուժը» բավականին մեծ ազդեցություն է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հմինադրամի գործունեության ընթացքում: Երկու անգամ եղել ենք շահառու և արդյունքում քաղցկեղի դեմ պայքարող բազմաթիվ երեխաներ հնարավորություն են ունեցել ստանալ Հայաստանում առկա լավագույն խնամքը և բուժումն ամբողջովին անվճար՝ ընտանիքների համար: Կարծում եմ, շատ հաջողված ծրագիր է բոլոր առումներով», -  Էսթեր Դեմիրճյան, Սիթի օֆ Սմայլ» ԲՀ։

«Կարևոր է հատկապես այն գիտակցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարելավելուն ուղղված մեր ծրագրերում մենք մենակ չենք և կան ընկերություններ՝ ի դեմս Իդրամի և IDBank-ի, ովքեր անտարբեր չեն սոցիալական խնդիրների նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ միասին շատ խոչընդոտներ կհաղթահարենք, շնորհակալ ենք համագործակցության համար», - Անի Հակոբյան, «ՔայլՏեք» ՓԲԸ։

««Մի դրամի ուժ-ի հետ համագործակցությունը հետաքրքիր փորձառության ճանապարհ էր, որտեղ միասին ներդրում ունեցանք Հայաստանի բոլոր մարզերից երիտասարդների կյանքի բեկման վրա, իսկ մեր շատ գաղափարակից ընկերներ համոզվեցին, որ Մի դրամն ուժ և ազդեցություն ունի», -  Ստելլա Ավետիքյան, «Հզոր միտք» ՀԿ։

Այսօր «Մի դրամի ուժը» արդեն վեր է զուտ գումար լինելու գաղափարից․ այն դարձել է մշակույթ, արժեք, միասնության հարթակ։ Հինգ տարում այս ծրագիրն ապացուցել է՝ հասարակության ցանկացած անդամ կարող է մաս կազմել մեծ փոփոխության ու դրա համար նույնիսկ մեկ դրամ հարկավոր չէ։ Ընդամենը բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ