Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Կապանի հիվանդանոցից Երևան տեղափոխելու ճանապարհին մահացել է 8-ամյա տղան
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կապանի հրվանդանոցից Երևան տեղափոխելու ճանապարին մահացել է 8-ամյա Վարդան Ավագյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 3-րդ բնակարանից, որտեղ հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր էին մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները բնակարանից դուրս էին բերել երեխային, իսկ 3-րդ հարկի շքամուտքից՝ 87-ամյա Ասյա Ավետիսյանին, ում ինքնազգացողությունը վատացել էր:
Շարունակությունը` այստեղ