Երևանն ու Բաքուն սպառնալի՞ք են ԱՊՀ-ի համար. Մոսկվայի պարզաբանումը
Ռուսաստանը որևէ սպառնալիք չի տեսնում Ադրբեջանի և Հայաստանի՝ ԱՊՀ-ին շարունակական անդամակցության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Ու՞մ կողմից կարող է սպառնալիք լինել։ Ու՞մ համար և ինչպե՞ս է այն արտահայտվում։ ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր է։ Ես չեմ հասկանում, թե որտեղից է առաջացել «սպառնալիք» բառը։ ԱՊՀ-ն պետությունների ազատ միություն է։ Երկու երկրներն էլ պարբերաբար մասնակցում են տարբեր մակարդակներում համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի։
Մենք նաև ընդգծում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը, հուսով եմ, դրական գործոն կդառնա այս երկրների՝ ԱՊՀ-ին հետագա մասնակցության համար», - ընդգծել է Պանկինը։