Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Culture

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում (գրքի տոնավաճառը՝ Հանրապետության հրապարակում՝ թանգարանների դիմացի կամարաշարի տակ):

Փառատոնի ծրագրում նախատեսված Է 50 միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից:

Փառատոնին ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, փառատոնի համակազմակերպիչ, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Փառատոնի բանախոսներն ընդգծել են, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը՝ սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4-ին՝ Կապան (մարզային միջոցառումների ծրագրերը՝ շուտով):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հատկապես կարևորել է փառատոնի ընդլայնումը թե՛ միջազգային շրջանակում, թե՛ ՀՀ տարածքում՝ ընդգծելով, որ այն չպետք է դիտարկել միայն որպես գրքի վաճառքի փառատոն. այն ավելին է՝ որպես ընթերցանությունը խթանելու, ինքնակրթվելու ճանապարհ:

«Փառատոնը հրաշալի առիթ է համայն աշխարհին ցուցադրելու մեր ստեղծագործական, հրատարակչական ներուժը: Մեր նպատակն է, որ Երևանի և ողջ հանրապետության սիրտը բաբախի գրքով ոչ միայն փառատոնի երեք օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ կարևորելով փառատոնի անցկացումը թանգարանային միջավայրում:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, հաջողված համագործակցության համար՝ մաղթելով բարի ընթացք:

Ողջունելով ներկաներին՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակաբար աջակցում է ընթերցանությունը խրախուսող ծրագրերին: «Փառատոնը տարեցտարի նոր առաջընթաց է գրանցում գործընկերներ ընդգրկելու և աշխարհագրությունն ընդլայնելու առումով, ինչը չափազանց ոգևորիչ է»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է՝ փառատոնի այս տարվա կարևոր նորամուծության՝ Վիլյամ Սարոյանի անվան կարճ արձակի անվանակարգի մասին: «Մեզ դիմել են 25 երկրի 108 մասնակիցներ այս անվանակարգի համար: Անվանակարգի հաղթողը նվեր է ստանալու Վիլյամ Սարոյանի բնօրինակ գունանկարներից մեկը: Այն ստեղծվել է նրա կյանքի ապրած տարիներին, որը երեք օր շարունակ հնարավոր կլինի տեսնել փառատոնի շրջանակում: Իսկ Վիլյամ Սարոյանի 104 աշխատանքներ, որոնք բերվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարանում: Այդ աշխատանքներից յուրաքանչյուրը մի ամսաթիվ ունի, որում կարելի է գտնել սեփական օրը, սեփական գույնն ու գիծը»,- ներկայացրել է Սյուզաննա Խոջամիրյանը։

Նոր անվանակարգի մրցանակը սահմանվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում։

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանի տեղեկացմամբ՝ գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % զեղչով։ «Կարևոր նախաձեռնություն է նաև միջազգային հրատարակիչների համար նախատեսված աջակցության և Հայաստան այցելության ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է իրականացվում։ Ծրագրի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը՝ ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալների միջև։ Հայաստան են ժամանելու հրատարակիչների միջազգային ասոցիացիայի տնօրենը, հրատարակիչներ Հունաստանից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից։ Իսկ այցելությունից հետո ձեռք են բերելու հայ ժամանակակից որևէ գրողի ստեղծագործության թարգմանության իրավունքը՝ իրենց լեզվով հրատարակելով տվյալ գործը»,- ասել է Անի Ղազարյանը:

Հիշեցնենք՝ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։