Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
uncategorized

Հայաստանի բանտված արջերը բրիտանական պարբերականի լրահոսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանում վայրի կենդանիները շատ հաճախ ծառայում են բիզնես նպատակների՝ հայերիս համար նորություն չէ, բայց ահա արդեն հայկական անբարեխղճության զոհերի մասին սկսել են գրել նաև արտասահմանյան լրատվամիջոցները:

Բրիտանական Daily Mail լրատվականի հոկտեմբերի 24–ի լրահոսում Հայաստանի վերաբերյալ հոդված հայտնվեց, որում բնավ մեր երկրի մասին լավ բաներ չէին գրված: Պարբերականը ահազանգում էր Հայաստանի ռեստորաններում և այլ նմանատիպ վայրերում անազատության մեջ պահվող վայրի արջերի խնդրի մասին:

Daily Mail–ի բնորոշմամբ՝ Հայաստանում այդ կենդանիներին տարբեր զվարճանքի կենտրոններում փակում են փոքրիկ վանդակներում՝ իրենց այցելուների ուրախ ժամանցն ու բարձր տրամադրությունն ապահովելու համար: Պարբերականի կողմից հրապարակված լուսանկարների մի մասն էլ վերաբերում էր Հրազդանի կիրճում տեղակայված «Արջանոց» ռեստորանին:

Պարբերականը Հայաստանը բնորոշում է որպես կենդանիների իրավունքները ոտնահարող երկիր, որտեղ սովորություն է դարձել արջերին բռնել և պահել անազատության մեջ:

Ըստ կայքի՝ Կենդանիների փրկության միջազգային բրիտանական բարեգործական կազմակերպությունը (IAR) արջերին վանդակներից ազատելու ծրագրով է հանդես եկել, որը պատրաստվում է իրականացնել ՀՀ կառավարության հետ համատեղ: Նրանք կփորձեն սարսափելի պայմաններից ազատել մոտ 80 արջի, յուրաքանչյուրի վերաինտեգրման համար ծախսելով մոտ 4 հազար եվրո: Իսկ այն կենդանիները, որոնց հասկանալի պատճառներով հնարավոր չի լինի վերադարձնել վայրի բնություն, կտեղափոխեն հատուկ ապաստարան, որի կառուցման համար կազմակերպությունը պատրաստ է մոտ 75 հազար եվրո տրամադրել:

Համահայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ վայրի կենդանիներին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելը պետք է օրենքով արգելվի բոլոր վայրերում՝ բացառությամբ կենդանաբանական այգիների, այն էլ՝ միայն ազատավանդակներ լինելու դեպքում։

Նշում է, որ այս խնդրի մասին արդեն ավելի քան 8 տարի է խոսվում է, բայց որոշում կայացնողները, ինչպես բնապահպանն է հասկանում, սրան լուծում տալ չեն ուզում: «Մեր բոլոր որոշում կայացնողներն էլ կիսատ–պռատ լուծումների կողմակից են: Հավես չունեն ընկնել ամեն ինչի հետևից, գտնել ու հայտնաբերել, ավելի հեշտ է կոծկել բոլոր հնարավոր եղանակներով: Երբ պայմանները չեն համապատասխանել գրված կարգին, տուգանել են՝ պահանջելով մեծացնել վանդակը, ոոխարեն պարզելու, թե այդ արջերը որտեղից են հայտնվել այդտեղ: Հովանավորները վերևներից են, բնականաբար, ռիսկ չեն անի ոչինչ էլ անել: Այժմ բանը հասավ նրան, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցներն անդրադարձան նրան, որ Հայաստանում մոտավորապես 80 արջ պահվում է անհասկանալի պայմաններում՝ անհասկանալի է, թե ինչի համար»,– նկատեց նա:

Ըստ Գալստյանի՝ արջին վանդակի մեջ պահելը անմարդկային քայլ է, և մինչև միջազգային կազմակերպությունները չեն խառնվում ո՛չ որոշում կայացնողները, ո՛չ էլ արջ պահողները քայլեր չեն ձեռնարկում: Եվ հիմա արջերին պահողների մի մասը համաձայնվել է արջերին փոխանցել ապաստարաններ:

Դիտարկմանը, թե օրենք լինելու դեպքում այն լիարժեք կգործի՞, թե շրջանցելու տարբերակներ կգտնեն՝ բնապահպանը պատասխանեց, որ տարբերակներ միշտ էլ կլինեն, բայց երբ հստակ օրենք լինի, իրավիճակն այլ կլինի: Իհարկե չեն վերանա, բայց շատ ավելի պակաս կլինեն դեպքերը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայերի՝ կենդանիներին վանդակների մեջ պահելու «սերը», թե՞ դա միայն մեր ցավը չէ, նա պատասխանեց, որ, լինելով եվրոպական ավելի քան 15 երկրներում, ուրիշ ոչ մի տեղ նման բան չի տեսել:

«Ինչպես սիրում են թանկարժեք ավտոմեքենաներ ունենալ, այնպես էլ սա է: Ինքնահաստատվում են վայրի կենդանիների հաշվին: Մեծ մտածողներից մեկն ասում էր՝ ժողովրդի մասին կարծիք կազմելու համար նայիր, թե ինչպես է նա վերաբերվում բնությանը և կենդանիներին»,– նշեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում