Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
uncategorized

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ. «Մոտ ապագայում մեզ մոտ երթևեկությունը չի կարգավորվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին՝ երկու ամսվա ընթացքում ուսումնասիրել մայրաքաղաքում խցանումների պատճառները և դրանք վերացնելու ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել:

Թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի հետ

– Պարոն Քեյան, որո՞նք են խցանումների հիմնական պատճառները:

– Պատճառները շատ են. վարորդները երթևեկության կանոնները պահպանելու նկատմամբ կարգապահ չեն, քաղաքային տրանսպորտն անկանոն է երթևեկություն իրականացնում: Երթևեկության ժամերը ևս խցանումների պատճառ են դառնում: Ավտոկայանատեղիները բացակայում են: Օրինակ՝ Հերացի փողոցում մշտապես խցանումներ կան: Բժշկական համալսարանի մոտ կայանատեղիներ չկան, ստիպված երկրորդ գիծ են կայանում և խցանումների պատճառ դառնում: Այն վայրերը, որտեղ հասարակության շարժը շատ է, պետք է երթևեկությունը կանոնակարգվի: Քաղաքապետարանների, վարչական շրջանների հարակից տարածքներում պետք է կայանման տեղեր սահմանվեն, որպեսզի ավտոմեքենաները երկրորդ և երրորդ շարքերում չկանգնեն և խցանման պատճառ չհանդիսանան: Իսկ քաղաքային տրանսպորտի անկանոն երթևեկությունն ինքնին բերում է նրան, որ տվյալ հատվածում մի քանի ավտոմեքենաներ են կայանում և խնդիրներ են առաջանում: Խցանումների մեծ մասն առաջանում է խոշոր վթարների դեպքում:

– Պաշտոնական տվյալները փաստում են, որ մեքենաների ներկրումն ավելացել է: Արդյոք սա ևս խցանումների առաջացման պատճառ չէ՞:

– Մեքենաների քանակն իսկապես ավելացել է, դա պատճառներից մեկն է: Բացի այդ էլ, կան փողոցներ, որոնք ի սկզբանե նախատեսված չեն այդչափ մեքենաների միաժամանակյա երթևեկն ապահովելու համար: Ուստի պետք է այլ հանգույցներ կառուցվեն, որոնք կբեռնաթափեն հիմնական փողոցները, բայց այնպես, որ դրանք ավելի չծանրաբեռնեն ու խճճեն երթևեկությունը: Պետք է ավելացնեն միակողմանի երթևեկությունները, որոնք խնդիրը լուծելու ուղիներից մեկը կարող են հանդիսանալ: Աթենք քաղաքում Երևանից ավելի շատ են մեքենաներ երթևեկում, քանի որ այնտեղ միակողմանի ճանապարհները գերակշռում են երկկողմանիներին, գրեթե խցանում չկա: Այնտեղ մեքենաների քանակը տասն անգամ ավել է: Մեզ մոտ կենտրոնական ավտոկայանի ճանապարհին՝ Իսակով պողոտայում են խցանումներ լինում, դա կարելի է լուսացույցերի միջոցով կարգավորել: Ավելացնեմ, որ մեզ մոտ դժվար է միանգամից երթևեկությունը կարգավորել, քանի որ վարորդների մեծ մասն անկարգապահ է: Իրենք երկրորդ գոտուց երրորդ գոտի են տեղափոխվում՝ չզիջելով ճանապարհը, խցկվում են մեքենաների արանքներում, որը տվյալ հատվածում լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում: Վարորդն էլ պետք է կարգապահ լինի, որ խնդիրը կարգավորվի: Միայն ծրագրեր մշակելով և ընդունելով հարցը լուծում չի ստանա:

– Արդյոք հնարավո՞ր է կանոնակարգել երթևեկությունը և խնդիրը վերացնել:

– Հնարավոր է, եթե այդ ուղղությամբ աշխատեն: Դպրոցների, ուսումնական հաստատությունների մոտակայքում պետք է կայանատեղիներ ստեղծվեն: Վարորդների կարգապահության մակարդակը պետք է բարձրացնել՝ նույնիսկ դասընթացներ կազմակերպելով: Վարորդական վկայականների ձեռքբերումը պետք է մատչելի չլինի: Դպրոցներում պետք է երթևեկության կանոններ ուսուցանեն, որպեսզի դեռ փոքր տարիքից իրազեկված լինեն երթևեկության մասին: Ծանրաբեռնված հատվածներում կատարեն երթևեկության փոփոխություն: Օրինակ՝ Կոմիտաս փողոցն ամբողջությամբ փոփոխվեց՝ չորրորդ գոտի ավելացավ:

– Պատրաստվում են Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, գազելները փոխարինել ավտոբուսներով: Ըստ Ձեզ, ի վերջո, խնդիրը լուծում կստանա՞:

– Կառավարության տվյալ կառույցի աշխատակիցները հիմնականում տեսականորեն են մի քանի փոփոխություններ կատարում՝ պրակտիկորեն այն չկիրառելով: Իսկ դա խնդիրներ է առաջացնում: Ինձ չի թվում, որ մոտ ապագայում մեզ մոտ երթևեկությունը կկարգավորվի: Վթարների հետ կապված են խցանումներն առաջանում: Ապահովագրական գործակալությունն ուշ է տեղ հասնում, վթարված մեքենաներն ավելի երկար են կանգնում՝ զբաղեցնելով ամբողջ փողոցը: Պետք է կայանատեղիներ ստեղծել: Գազելը վերացնելով` խնդրին լուծում չի տրվի: Անկանոն երթևեկությունը պետք է կարգավորել և միակողմանի ճանապարհների թիվն ավելացնել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում