Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Ազատ Արշակյան. «Հայաստանում, իսկապես, խրախուսվում է դասալքությունը, կեղծանմուշ հերոսությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ–ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով զինապարտների տարկետման իրավունքը վերացնելու մասին, նշեց, որ ներկայացվող օրինագիծն իր մեջ կեղծ «նոտաներ» կամ կատեգորիաներ է պարունակում: Որպես ապացույց նա նշեց այն հանգամանքը, որ տարկետման իրավունքի վերացմանը կողմ են արտահայտվում անգամ նրանք, ովքեր ժամանակին օգտվել են դրանից: Բացի այդ, իր համար անընդունելի էին շատ դրույթներ հենց այն պատճառով, որ նախագիծը ներկայացվում է մի իշխանության կողմից, որը մշտապես խրախուսել է բանակում չծառայելը՝ ծառայությունից խուսափածներին հետագայում մեդալներով պարգևատրելով:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը նույնպես համամիտ է պատգամավորի հետ, նշելով, որ Հայաստանում իսկապես խրախուսվում է դասալքությունը, կեղծանմուշ հերոսությունը: Նրա կարծիքով` այսօր հերոսների փոխարեն կեղծված մանեկեններ են պտտվում: Քաղաքական գործիչը համոզված է, որ զինապարտության մասին օրենքը պետք է համալիր փաթեթով ներկայացվի, իսկ հայոց բանակում ծառայելը պետք է գայթակղիչ և պատվի հարց լինի բոլորի համար:

«Իսրայելում աղջիկները ծառայում են երկու տարի, իսկ տղաները՝ երեք, բայց այնտեղ համալրման խնդիր չկա: Այնտեղ ծառայելու համար հերթեր են առաջանում, իսկ մեզ մոտ բանակից խուսափածին պարգևատրում են: Հարկավոր է սկսել նրանից, որ բանակում ծառայելը պատվաբեր լինի յուրաքանչյուրի համար, իսկ խուսափելը՝ ամոթալի»,– ասաց Ա. Արշակյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ զինծառայություն անցած քաղաքացիների իմիջը բարձրացնելու համար նախ պետք է սկսել բանակում ծառայածներին կարգավիճակ տալուց: Ներկայում զորացրվածները քաղաքացիական կյանքում առանձնապես որևէ կարգավիճակ էլ չեն ստանում, բայց պետք է ճիշտ հակառակը լինի, որպեսզի սայլը տեղից շարժվի:

«Բանակում ծառայած զինվորին բոլոր ոլորտներում արտոնություններ շնորհելը հայրենասիրության չափանիշ է, քանի որ հայրենիքի հանդեպ իր պարտքը հպարտությամբ կատարած անձը պետք է հայրենիքի փոխադարձ սերն իր հանդեպ մշտապես զգա: Ներկայում հասարակության, գործատուների, իշխանությունը կրողների կողմից զինվորական ծառայություն անցածների հանդեպ վերաբերմունքը կատաստրոֆիկ ցածր է: Բանակում ծառայածներն այսօր արտոնյալ կարգով աշխատանքի չեն ընդունվում, արտոնյալ պայմաններով բուհեր չեն ընդունվում և այլն: Այս հարցը պետք է շատ արագ կարգավորվի, որպեսզի բանակում ծառայելը դառնա ոչ թե պարտադրանք, այլ՝ ցանկություն »,– ասաց Ա. Արշակյանը:

Նրա կարծիքով՝ հայկական պետությունն արդեն կայացել է, բայց նրա կարևորագույն բաղադրիչի՝ բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքը կայացած չէ: Բայց այդ վերաբերմունքը վաստակելու համար ամենից առաջ նախ պետք է արդարությունը վերականգնել և թույլ չտալ, որ հավասարության նշան դրվի բանակում ծառայածների ու չծառայածների միջև:

«Արդարությունը կվերականգնվի, երբ բանակում չծառայած բոլոր պետական պաշտոնյաներն ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ հաշմանդամների: Այս երեք քայլերը կատարելու դեպքում արդեն չորրորդ քայլի անհրաժեշտությունն այլևս չի լինի և արդարությունը կվերականգնվի: Բանակում ծառայելը, հայրենիքը պաշտպանելը չպետք է հավասարվի ինչ–որ մարդկանց ունեցվածքը, գործը, կոռուպցիան կամ կալվածքները պաշտպանելուն, դա անարդարացի է»,– ասաց Ա. Արշակյանը:

Հիշելով ապրիլյան քառօրյայի ժամանակ 70–ամյա մարդկանց օրինակը՝ Ա.Արշակյանը հիշեց նաև այն մարդկանց, ովքեր լինելով գիտությունների դոկտորներ, անտեսելով սեփական առողջական խնդիրները, ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա եկել էին կանգնելու զինվորի կողքին, զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու:

«Այ սա է հայրենասիրությունը: Եվ երբ հաստատվի արդարությունը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Այնպես որ, հայրենասիրությունը օրենքներով չի թելադրվում կամ պարտադրվում, այն սերմանվում է փաստերի վրա, և ժամանակն է սրա մասին մտածել, ոչ թե կեղծ օրակարգերով զբաղեցնել ժողովրդին»,– ասաց Ա. Արշակյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում