Ջրհեղեղ Չինաստանում. 8 մարդ զոհվել է, 4-ը՝ անհետ կորել
Ութ մարդ զոհվել է, ևս չորսը անհետ կորել են Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի ճամբարի տարածքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղի հետևանքով, հայտնում է «Սինհուան»՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ըստ Բայան-Նուր քաղաքի Ուրադ-Հոուցի խոշունի ԿԿԿ կոմիտեի քարոզչության բաժնի՝ բնական աղետը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Ուրադ-Հոուցի խոշունի հատվածում՝ գետի վերին հոսանքում։
Կապը կորել է վայրի բնության մեջ ճամբար դրած 13 զբոսաշրջիկների հետ։
Կիրակի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ մեկ մարդ փրկվել է, հաստատվել է ութ մարդու մահը, ևս չորսը համարվում են անհետ կորած։
Ներկայումս անհետ կորած անձանց որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։