Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
uncategorized

Կալավան. դժվարերթևեկելի ճանապարհներով գյուղում տուրիզմը սրընթաց զարգանում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այցելելով Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք՝ սկզբից կդժվարանանք անվանել այն զբոսաշրջության կենտրոն՝ գյուղ տանող ճանապարհները քանդված են, որոշ ավտոմեքենաների համար՝ նույնիսկ անանցանելի։ Սակայն այդ ամենը չի խանգարում գյուղում ամեն տարի մեծաթիվ զբոսշարջիկներ ընդունել՝ թե՛ Հայաստանից և թե՛ դրսից՝ միջինում 1500–2000։ Այս դեպքում ինչո՞ւմն է կայանում Կալավանի նման հաջողությունը։ Չէ՞ որ Հայաստանում նմանատիպ բազմաթիվ համայնքներ կան, որտեղ դեռ ավելին՝ կան բարեկարգ ճանապարհներ, մատուռներ ու զբոսաշրջիկներին գրավող այլ ենթակառուցվածքներ։

Կալավանն ունի գեղեցիկ բնություն, գյուղի շրջակայքում կան դամբարանադաշտեր, խաչքարերով գերեզմանոց ու քարե դարի բացօթյա կայան։ Բայց այս ամենը դժվար թե բավարար լիներ առանձնանալու համար դժվարանցանելի ճանապարհներով հայտնի Կալավանի համար։ Այստեղ գաղտնիքը մարդկանց մեջ է, ովքեր ոչ միանագամից, բայց քայլ առ քայլ սկսել են գիտակցել իրենց առավելությունները քաղաքաբնակների նկատմամբ։ Դա մաքուր բնությունն է, առողջ սնունդն ու քաղաքային հոգսերից զուրկ գյուղական հանգիստ առօրյան։ Այն ամենը, ինչը կարող է գրավիչ լինել թե՛ հայաստանցիների և թե՛ արտասահմանցիների համար։

Համագյուղացիների մեջ այդ ամենը արթանցրել, իր սեփական փորձով համոզել է Ռոբերտ Ղուկասյանը, ում ընտանիքը այստեղ է տեղափոխվել 1980–ականների վերջին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից։ Ռոբերտը տեղափոխվելով Հայաստան՝ զբաղվել է ինքնակրթությամբ և ձեռք բերել հնագետի ու կենսաբանի մասնագիտություններ։ Ժամանակի ընթացքում տեսնելով, որ համագյուղացիները աստիճանաբար լքում են գյուղը, Կալավանից արտագաղթը խանգարելու և իր հարևան–բարեկամներին գյուղում ապրելու և աշխատելու օրինակներ է սկսել ցույց տալ։

2013 թ. հիմնել է «ԹայմԼենդ» հիմնադրամը, որի միջոցով կազմակերպում են արկածային տուրիզմ՝ հնարավորություն տալով գյուղի այցելուներին տեղափոխվել քարեդարյա մարդու կենցաղ։ Ռոբերտը իր տան մի հատվածը վերածել է հյուրատան, ինչն օրինակ է ծառայել համագյուղացիների համար՝ միաժամանակ հանելով նրանց գլխից գյուղը լքելու մասին մտքերը։ Կալավանցիների մի մասն էլ այսօր օրգանիկ գյուղատնտեսությամբ է զբաղվում։

Ռոբերտն ասում է, որ այսօր շատ կարևոր է այն, որ Հայաստանի տարբեր անկյուններից քիչ թե շատ նույն կերպ մտածող մարդիկ հանդիպեն միմյանց։ Արդյունքում մարդիկ շփվում են միմյանց հետ, նոր մտքեր են ծնվում, փորձի փոխանակում է տեղի ունենում։

«Ինձ թվում է՝ խնդիրը նրանում է, որ ես բախտ ունեցա տարբեր երկրներում լինել՝ թե՛ զարգացած, թե՛ աղքատ։ Արդյունքում աշխարհայացքը մեծանում է, ու նաև լուծման մեխանիզմներ են գալիս։ Իմ մտքում ինչ ծագել է, մեծամասամբ ծագել է Էյֆելյան աշտարակի տակ։ Այդպիսի վայրերում է ծնվել այն միտքը, որ ես պիտի գնամ գյուղ և այսինչ բանն անեմ։

Խնդիրը գաղափարն է։ Չորս տարի է ես գոռում եմ, նոր–նոր համայնքը արթնանում ա, չեն վստահում, չեն հավատում։ Այստեղ խնդիրն այն է, թե ում նյարդերն են ավելի պինդ, իմը, թե՝ իրենցը։ Սկզբից բոլորը, նույնիսկ մեր տան անդամները չէին հավատում։ Ուղղակի ինչ–որ մեկը պիտի այդ ամենը վերցնի իր ուսերի վրա ու իր նյարդերը պիտի ավելի ուժեղ լինեն, քան մնացած բոլորինը։ Այստեղ ամենակարևորը մոտիվացիան է, մարդկանց մեջ հավատը բարձրացնելը»,– պատմում է Ռոբերտը՝ հավելելով,–«Երբ կռիվը սկսվեց մենք Սումգայիթից ընտանիքով փախանք՝ այնտեղ թողնելով իմ ծննդավայրը։ Ես իմ կյանքում հինգ դպրոց եմ փոխել։ Եկել ենք այստեղ, պարզ է, որ ծնողներիս համար սա խորթ վայր է, որովհետև իրենց ուշքումիքտը այնտեղ է։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա։ Այստեղ մեր երեխաներն են ծնվել։ Աա արդեն իրենց ծննդավայրն է, ու ես չեմ ուզում ստիպված լինել իմ երեխաների առաջ արդարանալ, թե ինչու մենք ստիպված եղանք գնալ, որովհետև նրանք այսօր դեռ որոշում չեն կայացնում, որոշումը ծնողներինն է։ Որոշեցի փորձել, գուցե այստեղ էլ մի բան ստացվի, որովհետև նստելով, բողոքելով բան չի լինի։ Փորձեցինք ու ստացվեց»։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում