Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը
Երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հաստատեցին կոմիտեից:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Հարությունյանը ձերբակալվել է տնտեսական բնույթի գործունեության մեղադրանքով։