Ինչպես անել, որ Հարիսան կատարյալ ստացվի
Պատրաստի հավը խաշել, անջատել ոսկորներից ու կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել նախապես թրջած կորկոտ, ավելացնել մսի կտորները և շարունակել եփել թույլ կրակի վրա:
Հենց շիլան սկսի թանձրանալ, խառնաթիով խփել և շարունակել եփել այնքան, մինչև ամբողջը դառնա միատարր պինդ զանգված, որից հետո աղ անել և խառնել: Հարիսան մատուցել ափսեով: Առանձին մատուցել յուղով տապակած գլուխ սոխ և հալած յուղ:
Այս ուտեստը կարելի է պատրաստել նաև հնդկահավի ու ոչխարի մսով:
Պարունակություն: 125 գ. հավի մսի համար վերցնել 70 գ. կորկոտ, 50 գ. յուղ, 30 գ. գլուխ սոխ կամ 0.5 դարչին, աղ, պղպեղ ըստ ճաշակի: