Ալավերդու փրկարարներն ու ոստիկանները, Դեբեդ գետից դուրս են բերել 17-ամյա ձկնորսին
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ժամը 16:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանան փողոցի բնակիչ, 17-ամյա Դավիթ Մարգարյանը ձուկ բռնելու նպատակով անցել է Ալավերդի քաղաքի ֆուտբոլի դաշտի հետնամասում ընկած Դեբեդ գետի մեջտեղի հատված: Այնուհետև ժամը 17-ի սահմաններում փորձել է հետ գալ, սակայն գետի վարարման հետևանքով չի կարողացել վերադառնալ: