«ԵՄ եռյակը» Իրանին տեղեկացրել է պատժամիջոցների վերականգնման հնարավոր հետաձգման մասին
Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) իրանական կողմին ասել է, որ կարող է հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների երկարաձգումը, եթե Թեհրանը կատարի «իր իրավական պարտավորությունները» և «որոշակի պայմանները», հաղորդում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Իրանը և եվրոպական երեք երկրներ ուրբաթ օրը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել միջուկային ծրագրի շուրջ , որոնք առաջինն էին 12-օրյա Իրան-Իսրայել դիմակայությունից հետո։
««Եվրոպական եռյակը» պատրաստ է սկսել վերականգնման մեխանիզմ ( ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմ – խմբ.), սակայն մենք առաջարկեցինք հետաձգել դրա կիրառումը՝ պայմանով, որ Իրանը կատարի իր իրավական պարտավորությունները, ինչպես նաև որոշակի պայմաններ», – հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։