Թրամփը պնդում է, որ ներգաղթը կոչնչացնի Եվրոպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներգաղթը կոչնչացնի Եվրոպան։
«Մենք պետք է դադարեցնենք ներգաղթը, հակառակ դեպքում Եվրոպա չի մնա», – ասել է Թրամփը ՝ մասնավոր այցով Շոտլանդիա ժամանելիս։
Օդանավակայանում լրագրողների հետ զրույցը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
Ինչպես Թրամփը մանրամասնեց, իր կարծիքով, այս պահին «ներգաղթը սպանում է Եվրոպան»։