Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

«Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ Պոլիտեխնիկն այս տարի 935 շրջանավարտ ունի

«Պոլիտեխնիկական համալսարանը վերջին 4 տարիներին էական փոփոխություն է կրել եւ ձեւի, եւ բովանդակության իմաստով։ Մենք տեսնում ենք, թե ինչ արագ տեմպերով է փոխվում համալսարանը, ինչ արագ տեմպերով է փոխվում այն բովանդակությունը, որն այս պատերի ներսում փոխանցում են ձեզ»,- Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի 92-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոյի ժամանակ ուսանողներին ու շրջանավարտներին դիմեց բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին էականորեն բարելավվել են բուհի ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդվել կապերը միջազգային գործընկերների հետ։ «Արդյունքում՝ այսօր Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտն այն մարդն է, ով կարող էիր գիտելիքը վերածել արդյունքի»,- ասաց Ավինյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի տեղեկացմամբ՝ այս տարի 935 ուսանող է ավարտում բուհը։ «Ճանապարհ ենք դնում 935 բարձրագույն տեխնոլոգիական կրթություն ստացած շրջանավարտի, անձանց, ովքեր պետք է վերցնեն իրենց ձեռքերում ՀՀ տեխնոլոգիական կրթության, տեխնոլոգիական գիտության ապագան, տեխնոլոգիական կրթության հենքի վրա ստեղծվող մասնավոր ոլորտի ապագան։ Մենք հավատում ենք ձեզ, աջակցում ենք ձեզ, մենք ձեր կողքին ենք։ Այսօր ներկայացել ենք այս կազմով՝ եւս մեկ անգամ հաստատակամ ասելու, որ Պոլիտեխնիկի ավագ սերնդի ներկայացուցիչները, Պոլիտեխնիկի բարերարներն ու բարեկամները ձեր կողքին են, ձեզ աջակցում ու առաջնորդում են։ Դուք այլ տարբերակ չունեք, քան լինել համարձակ, որովհետեւ այս տարիների ընթացքում դուք ստացել եք մրցունակ կրթություն»,- նշեց ռեկտորը։

Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյին հատուկ մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, պոլիտեխնիկի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։ Նա ոչ միայն հաջողակ ղեկավար է երկրի ամենախոշոր արդյունաբերական կառույցներից մեկում, այլ նաեւ պոլիտեխնիկյան համայնքի շրջանավարտ, որը հավատարիմ է իր կրթական արմատներին։

«Այսօրվանից այնպիսի հիմք է դրված, որը ձեր ապագա կյանքի ու կարիերայի, ինչո՞ւ ոչ, նաեւ ձեր անձնական կյանքի համար կարեւոր է։ Ուզում եմ շնորհավորել նաեւ մեզ՝ շրջանավարտներիս, որովհետեւ այսօր մեր համայնքը հարստացավ, եւս 935 հոգի համալրեց մեր բանակը»,- ասաց նա։

Արմեն Ստեփանյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունն այսօր ՀՀ-ում շարժիչ ուժ է։ Եվ հենց այս բուհն է որակյալ կադրերով ապահովում ոլորտը։ «Կա կարծրատիպային մտածելակերպ, թե Պոլիտեխնիկում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, մնացած բոլոր մասնագիտությունները ոչ պոպուլյար եւ ոչ մոդայիկ են, օրինակ, քիմիա, լեռնային գործ։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ հենց այդտեղ է, որ որակյալ կադրերի մեծ պահանջարկ կա։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել՝ եթե կայանում ես այդ ոլորտում, ապա արտասահմանում էլ ձեզ վրա կարող են ուշադրություն դարձնել։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում են մեր սիրելի բուհի 600-ից ավելի շրջանավարտներ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին հայացքից ոչ մոդայիկ համարվող մասնագիտություններն իսկապես այսօրվա աշխարհում ունեն մեծ պահանջարկ։ Ես ինքս քիմիական ֆակուլտետի շրջանավարտ եմ»,- նշեց նա։



Արմեն Ստեփանյանը Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներին հետեւյալ խորհուրդը տվեց․ «Չի կարելի դադարել սովորել, անընդհատ պետք է ինքնակրթվել։ Եվ ամենակարեւորը՝ երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, դա հենց ամենակարեւոր պահն է, երբ անընդհատ պետք է շարունակել ինքնակրթվել։ Չդավաճանեք այն արժեքները, որոնք այս պատերը մեզ տալիս են։ Սա այն բուհն է, որը մեզ միավորում է որոշակի արժեքներով, այստեղ մի մեծ արժեքային համակարգ է ձեւավորվում, որն ամբողջ կյանքում ձեզ հետապնդում է։ Եվ հիշեք մի կարեւոր բան, որ անփոխարինելի մարդ չկա, դա շատ կարեւոր է։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք՝ ձեզ տեսնել այլ կարգավիճակում՝ մեր գործընկերների կարգավիճակում, ինչու չէ, ապագայում մենք ուզում ենք ձեզ տեսնել որպես մեր ղեկավարներ»,- ասաց Ստեփանյանը։



ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ բուհը տարեցտարի դառնում է ավելի գրավիչ ուսանողների համար, որի շնորհիվ աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով փորձում է բարելավել իր դիրքերը միջազգային կրթական համակարգում։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ դիպլոմների հանձնման, պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման արարողություն։ Պոլիտեխնիկական համալսարանում շուրջ 5 տասնամյակ գիտամանկավարժական աշխատանք իրականացրած Ռուբեն Աղգաշյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացավ։ Դիմելով բուհի շրջանավարտներին՝ Ռուբեն Աղգաշյանն ասաց․ «Հիշեք մի բան՝ պոլիտեխնիկցի լինելը շատ պատվավոր է, բայց միաժամանակ շատ պատասխանատու բեռ եք վերցրել ձեզ վրա։ Համալսարանը միշտ ձեր կողքին է, եւ մենք էլ ուզում ենք, որ դուք լինեք համալսարանի կողքին՝ ձեր ողջ կյանքի ընթացքում»։