Ինչպես ազատվել պլաստիկե պատուհանների գոլորշուց. Սկզբում ինձ թվում էր, թե այն ճիշտ չեն տեղադրել
Իհարկե մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մետաղապլաստե պատուհանները և դռները ավելի լավ կարող են պահպանել տաքությունը, քան փայտից պատրաստվածը: Փայտից պատրաստված օատուհաններն ու դռները կարող են հերմետիկ չլինել և ծխնիների, ճեղքերի արանքից ցուրտ ներխուժի տուն:
Սակայն փայտից պատրաստվածը օժտված է մի հատկությամբ, ինչ պակասում է մետաղապլաստե կոնստրուկցիաներին: Այո, նրանք թույլ չեն տալիս սառը օդը լցվի տուն, սակայն այդպիսով խախտվում է օդափոխության պրոցեսը տվյալ փակ տարածքում: Տարածքը վերանորոգելիս դուք պետք է մտածեք և՛ ջերմամեկուսացման մասին, որպեսզի ձմռանը գումար խնայեք, և՛ պատշաճ օդափոխության մասին, որի դեպքում դուք կխուսափեք խոնավությունից և բորբոսից: Ահա այս երկու հանգամանքների մասին հոգալու դեպքում դուք չեք վնասի նաև ձեր առողջությունը: Կոնդենսացիան սկսվում է պատուհանների վրա, երբ սենյակում օդի ջերմաստիճանը իջնում է +18 աստիճանից ցածր: Որպես կանոն, այն սկսում է ակտիվորեն հայտնվել աշնանային-ձմեռային ժամանակահատվածում, երբ ջեռուցվում է տարածքը, իսկ փողոցում ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան սենյակում:
Դուք նկատե՞լ եք գոլորշու կաթիլներ ապակիների վրա: Սովորաբար խոնավությունը հայտնվում է շրջանակների անկյուններում կամ ապակիների ներքևում: Հաճախ, խոնավության խոսում է սենյակի անբավարար ջերմամեկուսացման կամ ջեռուցման համակարգի թերությունների մասին:
Տեսանյութի միջոցով ծանոթացեք, թե ինչ պետք է անել, որպեսզի վերջնականապես ազատվեք այդ տհաճ և առողջության համար վնասակար երևույթից: