Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина
Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել իրենց որոշ ավիաբազաներում ուկրաինական «Սարդոստայն» գործողությունից հետո: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
Ըստ տվյալների՝ Կուրսկի շրջանի Հալինո ավիաբազայում ռուս զինվորականները կառուցել են մոտ 10 ամրացված բունկեր, որոնք ծածկված են գրունտի շերտով, 12 բունկերային տիպի բետոնե կառույցներ՝ առանց գրունտային ծածկույթի, ինչպես նաև 8 անգարոպանման շենքեր, որոնք տեղակայված են կառամատույցի վրա։
Մեկ այլ հաղորդմամբ՝ Ղրիմի Սակի ավիաբազայում ռուս զինվորականները բունկերային տիպի երկու բետոնե կառույց են ստեղծել։