Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

ՏԻՄ ընտրություններ՝ որոշ գործազուրկների համար աշխատատեղ ունենալու ճանապարհ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շատ շուտով՝ նոյեմբերի 5–ին, ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան հայաստանյան մի շարք մարզերի մի շարք համայնքներում, որոնց մեծ մասն էլ ընտրություններից հետո կդառնա խոշորացված:

Ինչևէ, այսօրվա դրությամբ արդեն ավարտվել են առաջադրումների ժամկետները թե՛ հերթական և թե՛ արտահերթ ընտրությունների համար: Ընդ որում հերթական ընտրությունների համար ավարտվել են նաև թեկնածուների՝ գրանցման համար սահմանված ժամկետները:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններ տեղի կունենան երեք համայնքներում՝ Արտաշատում, Գորիսում և Շիրակամուտում: Արտաշատում արտահերթ ընտրություններ են պայմանավորված նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի՝ այս տարի պատգամավոր ընտրվելու հանգամանքով:

Գորիսում արտահերթ ընտրություններ կլինեն, քանի որ նախկին քաղաքագլուխ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ըստ մամուլի հրապարակումների՝ դա պարտադրված քայլ էր և պատճառն էլ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից ազատվելու միտումն էր: Շիրակամուտի արտահերթ ընտրությունների պատճառն էլ նախկին գյուղապետի մահն էր:

Արտաշատում այս պահի դրությամբ կա երկու թեկնածու՝ ՀՀԿ–ական Կարեն Բենիամինյանը, ով նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է և առաջադրվել է իշխող կուսակցության կողմից: Մյուս թեկնածուն անկուսակցական Արտակ Սարգսյանն է, ով հանդես է եկել ինքնառաջադրմամբ: Վերջինս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի Արտաշատի ԳԳՄ–ի հսկիչն է:

Գորիսում, ի տարբերություն Արտաշատի, պայքարն ավելի բուռն կընթանա. այստեղ քաղաքապետի աթոռի հավակնություններ ունեն միանգամից չորս թեկնածու՝ ՀՀԿ–ականներ Առուշ Առուշանյանն ու Արշակ Մկրտչյանը, և անկուսակցականներ՝ Էրիկ Աղաջանյանն ու Սամվել Հարությունյանը: Առուշանյանը ընդամենը վերջերս է նշանակվել համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնում, նա բավական երիտասարդ է և ի տարբերություն մյուս հանրապետականի, իշխանությունները նրան են սատարում կայանալիք ընտրություններում: Մյուս ՀՀԿ–ականը «ՄթնաձորՇին» ՍՊԸ–ի տնօրենն է: Գորիսի համայնքապետի ընտրություններում մյուս երկու ինքնառաջադրված թեկնածուներից Աղաջանյանը ինչ–որ ձեռնարկություն ունի, քանի որ ԿԸՀ ներկայացված փաստաթղթերում նրա անվան դիմաց նշված է ԱՁ: Գորիսի քաղաքապետի չորրորդ թեկնածուն էլ Գորիսի Պետական Համալսարանին կից Սյունիքի նյութական և հոգեվոր ժառանգության ծրագրի գիտաշխատողն է:

Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում նույնպես չորս թեկնածու կա, և չորսն էլ ինքնառաջադրմամբ են հադես եկել: Այստեղ ՀՀԿ–ն կարծես թե մի կողմ է քաշվել կամ էլ պարզապես մոռացել է, որ սատարել է պետք իր հավատարիմներին: Իսկ նրա հավատարիմներից այստեղ մեկ թեկնածու կա՝ Արկադի Երանոսյանը: Մյուս երեքը անկուսակցականներ են՝ Արտեմ Գալստյան, Աշոտ Երանոսյան ու Արթուր Նալբանդյան: Այս չորս թեկնածուներից և ոչ մեկը աշխատանք չունի, և ըստ էության, առաջադրվելը աշխատանքի հարցը լուծելու լավագույն տարբերակը կլինի:

Հավելենք, որ նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է ընդամենը չորս լրատվամիջոց՝ «Գեղամա», «Շանթ» ու «Կենտրոն» հեռուստաընկերություններն ու Հայաստանի հանրային ռադիոն: Ընդհանուր առմամբ, հավատարմագրվել է 45 լրագրող՝ Հանրայինից` 2, «Շանթ»–ից` 4, «Կենտրոն» 22 և «Գեղամա»–ից էլ՝ 14 ներկայացուցիչ:

Միաժամանակ հավելենք, որ այս ընտրություններում թեկնածուների կողմից վճարվող գրավի չափը համայնքի ղեկավարի դեպքում տատանվում է 50–500 հազար դրամի, իսկ ավագանու անդամի դեպքում՝ 10–70 հազար դրամի սահմաններում: Նշենք, որ 500–ից պակաս բնակչություն ունեցող համայնքներում գրավ չի սահմանվել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում