Ներթափանցել են թիկունքից, կրակել հեռվից. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
«Հիմա կրակոցներ չկան, սահմանին հանգիստ է, ինչ եղել է, առավոտյան է եղել», -այս մասին մեզ հայտնեց Տտավուշի մարզի Այգեձորի համայնքապետ Սասուն Սաֆարյանը, Այգեձորը Չինարիին սահմանակից համայնքներից մեկն է, Չինարիի հյուսիս-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում այսօր հայկական կողմը երեք զոհ է տվել՝ երկու զինվոր եւ մեկ սպա:
Ըստ Սաֆարյանի՝ զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Հակառակորդի խումբը ներթափանցել է թիկունքից: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից: Սաֆարյանն ասաց նաեւ, որ տղաներից մեկը վիրավոր է եղել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մարտերի արդյունքում ադրբեջանական կողմը հայկական դիրքերում թողել է մեկ զոհ: Չնայած վիրավորների մասին նույնպես տեղեկություններ են տարածվել, սակայն Սաֆարյանը պնդեց, որ վիրավորներ չկան. «Հեռվից են կրակել, դիրք չեն մտել, թիկունքից կրակել են լվացվողների վրա, հետո մերոնք սկսել են գործողություններ, տարածքն ազատել են»:
Շարունակությունը` այստեղ