Կրակոցը եղավ՝ ես պառկեցի. ականատես
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում: Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող հյուրանոցի մոտ 13:30 -ին կրակոցներ են հնչել: Դեպքի վայրում հայտնաբերվել են AK-74 ինքնաձիգ և Макаров տեսակի ատրճանակ։ Հրաձգության հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Սպանվածն Ալավերդի քաղաքի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանն է, վիրավոր քաղաքացին՝ 39-ամյա Վահագն Աբգարյանն է՝ նույնպես Ալավերդի քաղաքից, նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, նա վիրահատվել է: Տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում, քննության առարկա են դարձվել դեպքի վայրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Որոշ հանգամանքներ արդեն իսկ պարզվել են, սակայն քննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։