Մայրն ու անչափահաս երեխաները Չելյաբինսկում 7 օր մեկուսացվել էին
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, SHAMSHYAN.com-ին էր դիմել 30-ամյա Երանուհի Նավասարդյանը, ով արդարացիորեն իր զայրույթն ու զարմանքն էր արտահայտում, թե ինչպես է Չելյաբինսկում պատանդի կարգավիճակով իր երկու անչափահաս երեխաների հետ մնացել մեկուսացված վիճակում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Երանուհին որոշ մանրամասներ պատմեց դեպքից: «Ամուսինս՝ 36-ամյա Արմանը, արտագնա աշխատանքի պատճառով գտնվում է Ռուսաստանում: Սեպտեմբերի 6-ին երկու երեխաներիս՝ 5-ամյա Լևոնիս և 7-ամյա աղջկաս, վերցրել և մեկնել եմ ամուսնուս մոտ»: