5 տարի «անդադար» Դուբայում սեռական շահագործման ենթարկված որբ աղջիկը ծանր հիվանդացել և ետ ուղարկվել
5 տարի «անդադար» Դուբայում սեռական շահագործման ենթարկված որբ աղջիկը ծանր հիվանդացել և ետ ուղարկվել: Ալվինան որբ է եղել՝ մայրը մահացել է, հայրը Ռուսաստաններում ինչ-որ տեղ է: Աղջիկը մեծացել է տատիկի խնամքի տակ: Տատիկը մահացել է: Բարեկամները ինչ-որ չափով հոգ են տարել Ալվինային, նա մանկատուն չի ընկել: Սակայն և՛ բարեկամները, և՛ սոցիալական ծառայություններն ու պատկան մարմինները աչքաթող են արել ծնողազուրկ աղջկան: Ու նրան անմիջապես իր ոստայնն է գցել զոհ փնտրող Աղունիկը: Անընտանիք Ալվինան շատ հարմար զոհ էր…