Գյուղնախարարության խուլ ու կույր կովերի գործը՝ ՀՔԾ–ում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է, որ արտերկրից բարձր կաթնատվություն և մսատվություն ունեցող կովեր ներմուծելու ծրագրի ժամանակ բավականին «խմբագրումներ» են եղել և դրանց փոխարեն ներմուծվել են խուլ, կույր և չբեր կովեր: Պարզվում է, նման կովերն արտերկրում ենթակա են խոտանման, իսկ մեր ճարպիկ պաշտոնյաներն էլ որոշել են մեկ առողջ կովի գումարով մի քանի խուլ ու համր կով գնել ու ավելի շատ եկամուտ ստանալ: Հետագայում այդ կովերը առողջի անվան տակ վաճառվել են գյուղացիներին, այն մտքով, որ՝ կով է էլի, մի քանի տարուց կմորթվի, կովի մասին էլ կմոռացվի, կովի պատմության մասին էլ, իսկ գյուղացու վնասները կգրվի սառույցին: Ու վերջ:
Բայց պարզվում է, որ անցյալը չի մոռացվում, ավելին՝ անցյալի այդօրինակ գործարքները հերթով ու մեկ–մեկ սկսել են հիշել և քննել: «Փաստին» հասած տեղեկություններով` ՀՔԾ–ն կովերի գործով արդեն «զրուցել է» Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության նախկին պետ Աշոտ Հովհաննիսյանի և նույն բաժնի մեկ այլ աշխատակցի հետ: Այսինքն, չի բացառվում, որ շուտով «խուլ ու համր» կովերի մասով մի նոր աղմուկ բարձրանա, իսկ թե կերածն ով պիտի մարսի, հետո կերևա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում