Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն ամփոփել է 2024 թվականի բարեգործական նախագծերը, արդյունքում՝ ընկերությունների խումբը նախորդ տարի կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը, ի դեմս Վահե, Վիգեն, Վահագն և Ռոման Բադալյանների, կարևորում և իրականացնում է սոցիալական, կրթական, գիտական, սպորտային, առողջապահական և մշակութային ծրագրեր՝ նպաստելով Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը։

Բադալյան ընտանիքը նախորդ տարվա ընթացքում բնակարաններ է գնել Արցախից տեղահանված երեք ընտանիքների համար։ 

Ընկերությունների խումբը տարեսկզբին ձեռագիր կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարք և Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանն է նվիրաբերել Մատենադարանին։ Ի դեպ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների նախաձեռնությամբ ընթացիկ փուլում է Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

Ընկերությունների խումբը նախորդ տարի եղել է սպորտի ակտիվ հովանավոր՝ խրախուսելով հաղթանակները և ոգևորելով մարզիկներին։ Խմբին պատկանող Fastex ընկերությունը 2024 թ․-ին հայ մարզիկներին, մարզիչներին և բժշկական անձնակազմին հատկացրել է շուրջ 712,000 FTN՝ համարժեք 673 միլիոն ՀՀ դրամի։ 

Ընկերությունների խումբն անմասն չի մնացել նաև մշակութային ոլորտից։ Տարեսկզբին աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոյի, Լուի Լորթիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ բացառիկ համերգը կայացել է խմբի օժանդակությամբ:  Կայացել են նաև բազմաթիվ այլ համերգներ, ֆիլմի պրեմիերա, ինչպես նաև աջակցություն է եղել հայ արվեստագետներին:

Բադալյան ընտանիքի աջակցությամբ կայացել է բացառիկ ծրագիր Վենետիկում։  Մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարիչների 20 ստեղծագործություն: Ֆասթեքսի AKNEYE նախագծի աջակցությամբ 100 տարի անց նկարները թվային տարբերակով ցուցադրվել են Վենետիկում՝ «վերստեղծելով» հայկական պատը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ վերանորոգվել և այս ընթացքում էլ վերանորոգվում և արդիականացվում են Հայաստանի մշակութային վայրերի՝ թատրոնների սանհանգույցները: Վերանորոգվել և վերանորոգման փուլում են 11 մշակութային կենտրոնների սանհանգույցներ։   

Խումբը զգալի ներդրումներ է կատարել կրթական ոլորտում՝ աջակցելով Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի հիմնանորոգմանը։

2024 թ․-ին Ֆասթեքսը և Երևանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կազմակերպելով դասընթացներ բլոկչեյնի հիմունքների, կրիպտոգրաֆիայի, DeFi-ի, Web3-ի անվտանգության և իրավական կարգավորումների վերաբերյալ։ 

Ֆասթեքսը 20 միլիոն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերազինման համար։ Ֆասթեքսի աջակցությամբ կայացել է «Ապագայի տնտեսությունը» համաժողովը: Հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երում կազմակերպվել են դասընթացներ, լավագույն ուսանողները պարգևատրվել են ու հնարավորություն ստացել աշխատանքի անցնել «Բադալյան եղբայրներին» պատկանող տարբեր ընկերություններում: 

Բադալյան ընտանիքը հովանավորել է WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը. Հանրապետության հրապարակում երեկոյի բացման համերգին ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

Իրենց շարունակական և հետևողական գործունեությամբ Բադալյան եղբայրները կարևոր ներդրում են կատարում երկրի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում: