Ինչպե՞ս կարելի է նիհարել՝ առանց առողջությունը վնասելու
Ինչպե՞ս կարելի է նիհարել՝ առանց առողջությունը վնասելու:Նախ` մի հուսահատվեք ու պարզապես մի քանի կանոն հիշեք, որոնք կօգնեն քաշը կարգավորելու դժվարին գործում:- Հիշեք, որ լավ ու կայուն արդյունք ստացվում է միայն պարբերականությամբ: Առողջության հաշվին բարեկազմ դառնալը սխալ է: Իսկ առողջությանը վնասում են անհետևողականությունն ու քաոսայնությունը: Սրանից հետևություն անենք. կորչեն քաղցն ու արագ նիհարելուն միտված բոլոր սննդակարգերն ու տարերային միջոցառումները:- Ճիշտ դիետան (սննդակարգը) ճիշտ ընտրված օրաբաժինն է, այսինքն` այն, ինչ ուտում ես օրական: Սննդակարգը չպիտի վնասի, ու եթե օրաբաժին ես ընտրում, ապա պիտի հետևես դրան, այն բոլոր ժամանակների համար է:Այս օրենքներին հետևելով` հնարավորություն կունենաք 3-4 ամսում լավ արդյունք ստանալու: Ու հիշեք, որ տոն օրերին նույնպես չպետք է խախտել սննդակարգն ու հաջորդ օրերին փորձել քաղցով լրացնել բացթողումը: Սակայն, տոնական սեղանին էլ չպետք է թթված դեմքով նստել ու մյուսներին ցուցադրել ձեր կրած «տառապանքները». կարելի է քիչ ուտել, սակայն շատ հեղուկ խմել: Ավելորդ չէ կրկնելը, որ ընտրված սննդակարգը «ցմահ» է, ոչ թե դեպքից դեպք կամ էլ արձակուրդից առաջ: