Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

«Եթե գլուխը կախ ման եկողներ պիտի լինեն, ապա դրանք պետք է լինեն այս իշխանության ներկայացուցիչները, իրենց սատարող շրջանակները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը հայտարարել է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկու ամսով երկարաձգվելու է։ Մարտի 29-ի հանրահավաքից հետո դրա նախաձեռնողները 12 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրեցին կառավարությանը: Կարծիք կա, որ սոցիալական հարցում զիջման գնալով՝ ներկայիս իշխանությունները փորձում են Արցախի հիմնախնդիրը սոցիալական դաշտ տանել ու մոռացության տալ ամենակարևոր՝ Արցախ վերադառնալու հարցը:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Ազատության հրապարակում հավաքված 10 հազարից ավելի հայերի միայն մի փոքր մասը եկել էր սոցիալական խնդիրների պահանջով: «Կա գիտակցումը, որ այն պայմանների պարագայում, որոնք ստեղծում են Հայաստանի իշխանությունները, անհնար է գոյատևել: Իրականում դա հատուկ ստեղծված սոցիալական իրավիճակն է, և դա իրենց քաղաքականությունն է, որի արդյունքում արցախցիներն այստեղ իրենց օտար, լքված զգան: Միտումն այն է, որ նրանք արտագաղթեն: Այդ բոլոր խնդիրները հասկանալով՝ արցախցիների գերակշիռ մասը հասկանում է, որ գերնպատակը ոչ թե հարուստ, լավ, բարեկեցիկ կյանքն է Հայաստանի Հանրապետությունում, այլ արժանապատիվ կեցության հնարավորությունն այստեղ՝ մինչ բնօրրան վերադառնալը: Մարդկանց մեծ մասն Ազատության հրապարակ էր եկել հենց այդ նպատակով: Ի սկզբանե տարբեր խմբեր նպատակ են ունեցել հանրահավաք, բողոքի ակցիաներ կազմակերպել բացառապես սոցիալական նպատակներով: Հիմնականում նման ուղղությամբ մտածող խմբերը թիրախավորվել են հենց արցախցիների կողմից: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց իր գոյության մասին, խոսեց հանրահավաքի մասին: Չեմ կարող չխոսել նաև բացթողումների մասին, օրինակ՝ խորհրդի կողմից համարում եմ թերացում, երբ թույլ տվեցին հանրահավաքի և հաջորդիվ ակցիաների ժամանակ բեմում լինել այնպիսի մարդկանց, որոնք բացառապես խոսում էին սոցիալական խնդիրներից: Չկար հիմքում մեր վերադարձի իրավունքի պահանջը: Սա միանշանակ իրենց թերացումն էր: Առաջին իսկ հանդիպման ժամանակ փոխվարչապետը հայտարարեց, որ հայտարարված 12 կետերից որևէ կետի քննարկում չի կարող լինել, բացի սոցիալական խնդիրների քննարկումը, այն էլ՝ վերադարձ նախկին աջակցություններին չի լինելու: Այնուհետև պահանջ դրեցին վրանի հանումը և խմբերի ստեղծումը: Որպես քաղաքական գործիչ՝ չեմ կարողանում ընկալել խորհրդի կողմից արվող այս գործողությունների տրամաբանությունը, որովհետև նույնիսկ սոցիալական խնդիրները կամ գործընթացները քաղաքական գործընթացներ են: Ամեն վայրկյան, կարծես թե, արդարանալու համար ասել, որ քաղաքական չէ մեր պայքարը, դա թուլացնում է այն, անլրջացնում: Շատ ավելի ազնիվ կլինեին, եթե հայտարարեին, որ պայքարում են միայն սոցիալական խնդիրների համար, որովհետև այն ոգևորությունը, որը նույնիսկ ես ունեի առաջին օրերին, ցավոք, հիմա չունեմ: Կմերժեմ որևէ աշխատանքային խմբում ընդգրկվելու առաջարկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է այլ կերպ արվեին: «Այո, պետք է լինի սոցիալական արդարություն: Մեր հայրենակիցները պետք է դիտարկվեն որպես բռնի տեղահանվածներ, որոնց չի կարելի հավասարեցնել Հայաստանում մեր՝ սոցիալապես ավելի անապահով հայրենակիցների հետ: Պետք է ապահովել մարդկանց արժանապատիվ կեցությունը՝ մինչ կլինի Արցախ վերադառնալու հնարավորությունը: Ցավոք, այս իշխանություններն, իրենց բոլոր մանիպուլ յացիաներով նաև անփորձ երիտասարդներին, կարծես թե, հօգուտ իրենց «աշխատեցնելով» (փաստորեն այդպես ստացվեց, չնայած մի վայրկյան անգամ չեմ կասկածում այդ երիտասարդների ազնվության վրա), կարողացան մեր հանրությանը ներկայացնել, որ արցախցու կռիվը բնավ էլ հայրենիք վերադառնալու մասին չէ, այլ զուտ «փորի կռիվ» է: Ցավոք, դա հաջողվեց, որին հետևեցին հայտնի միջադեպն Արցախի ներկայացուցչության դիմաց և այնտեղի մարդկանց հետագա հայտարարությունները: Անկեղծ ասած, այս ամենը շատ նման էր «թավշյա» մոտեցումներին, շատ նման էր նրան, ինչ տեղի էր ունենում 2018 թվականին և, ցավոք, 2018 թ. ամռանն այն տեղափոխվել էր Արցախ։ Հիմա նույն ձեռագիրն է: Կարծում եմ՝ հիմքում էլի այս իշխանությունների նույն տեխնոլոգներն են, որոնք կարողանում են ընտրել այն մարդկանց, որոնց կարող են մանիպուլացնել, խաբել և մոլորեցնել:

Հուսով եմ՝ ամբողջությամբ չեն կարողացել մոլորեցնել, ամեն դեպքում արժանապատվությունը փորին կհաղթի, և, ի վերջո, մարդիկ առաջնահերթությունները կհասկանան»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունների գործողությունները պարունակո՞ւմ են թաքնված վտանգներ՝ խժդժությունների օջախներ ստեղծելու նաև արցախցիների շրջանում: «Արցախցիները, որպես թշնամու դեմ դիմակայող համայնք, միշտ շատ կուռ և համախմբված են եղել: Եթե թշնամու դեմ էինք պայքարում, ապա բոլոր հակասությունները դնում էինք մի կողմ և միանում ընդհանուր խնդրի շուրջ: Դա միշտ է եղել, կա նաև հիմա: Բայց նաև չբացառենք և չիդեալականացնենք այն, ինչը կա: Մարդահամարի տվյալներով, մինչ 2020 թվականը Արցախում բնակվող 160 հազար հայրենակիցներ ունեինք: Նրանց մեջ, իհարկե, կային հազարավորները, որոնց համար գերնպատակը հայրենիքի շահը չէր, այլ իրենց անձնական շահը: Ցավոք, այդ մարդիկ բացահայտվեցին 2018 թ. ամռանը, երբ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն էր տեղի ունեցել, և դա տեղափոխվում էր Արցախ: Այդ տեխնոլոգիաները կիրառվեցին նաև Արցախում, և այդ մարդիկ վաղուց այս իշխանությունների շարքերում էին, բայց Արցախի համար չբացահայտված: Նրանք սկսեցին դառնալ գործիք այս իշխանությունների ձեռքում: Դա տեսել ենք թե՛ ընտրությունների ժամանակ իրենց օգտագործած տեխնոլոգիաներում, թե՛ ընտրություններից հետո, թե՛, առավել ևս, պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ ինչ-որ քաղաքական կամ հասարակական կազմակերպություններ անընդհատ ինչ-որ հակաարցախյան գործընթացներ էին իրականացնում: 2020 թվականից հետո հայտարարել էի նման մարդկանց մասին, ասել՝ նրանք տրոյական ձին են՝ տեղադրված Արցախում, և մասնակից են լինելու Արցախի հանձնմանը: Ցավոք, այդպես էլ եղավ: Այդ մարդկանց կյանքում որևէ բան չի փոխվել, որովհետև գերնպատակը նյութն է եղել: Հիմա էլ այստեղ են շարունակում նույն գործընթացը: Ընդամենը գործիք են այս իշխանությունների ձեռքին: Ուզում են տպավորություն ստեղծել, որ արցախցիների գերակշիռ մասն այս իշխանությունների հետ է կամ նույն մտածողությունն ունի: Կարող են ներկայացուցչության պարիսպները կոտրել, ինչպես Նիկոլ Փաշինյանի ոստիկանները դա արեցին, կարող են թալանը գերնպատակ դարձնել: Բազմիցս ասել եմ՝ որևէ մեկը կողմ չէ թալանին, մեր կուսակցությունը միակն էր Արցախում, որ 2018 թվականից պայքարում էր, բազմաթիվ վարույթներ կան իրականացված մեր հաղորդումների շրջանակներում: Մի օր չտեսանք, որ պարիսպները կոտրողներն այն ժամանակ մեր կողքին կանգնեին ու պահանջեին այդ արդարությունը: Սա այն ակնհայտ գործիքակազմն է, որն օգտագործում են այս իշխանությունները մի կողմից՝ թիրախավորելու Արցախի ներկայացուցչությունը, մյուս կողմից՝ մեր Հայաստանի հայրենակիցներին ցույց տալու, որ արցախցիները ևս կողմնակից ու մասնակից են Արցախի հարցի փակմանը: Սա իրենց գլխավոր նպատակն է: Ուզում են ցույց տալ, որ արցախցիները ևս, այնպես ինչպես իրենք՝ այս իշխանությունները, մտածում են զուտ ստամոքսով, զուտ իրենց նյութական բարեկեցության մասին»,-հավելում է նա:

Մոտենում է Մայիսի 9-ը: Դատարկության զգացում կա ցանկացած բանական մարդու սրտում: Զրույցի վերջում տիկին Հակոբյանից հետաքրքրվում ենք, թե ինչպիսի՞ն են զգացողությունները հատկապես այս հատկանշական օրերին, այն էլ՝ Արցախից հեռու գտնվելիս: «Արցախում մայիսի 7-ից սկսվում էին միջոցառումները: Տարբեր էին զգացողությունները մինչ պատերազմը և դրանից հետո: Մինչ պատերազմը տոնական միջոցառումներ էին: Այդ օրերը առիթ էին, որ մեր սերունդը նկարագրեր հերոսությունները ու պատմեր Արցախի ազատագրման մասին: Պատերազմից հետո շատ բան փոխվեց, հատկապես Շուշիի հանձնումից հետո տոնը մի տեսակ վերաիմաստավորվեց: Սրտի թրթիռով էինք այդ օրերին հավաքվում, և հիմնական նպատակը հաղթանակի զգացումը չկորցնելն էր ու գիտակցումը, որ հաղթանակը եղել է ժողովրդինը: Ցավոք, իշխանությունների դավաճանության արդյունքում ժողովուրդը կորցրել է, բայց արժեքը դրանից չի նվազել, հաղթանակը մնացել է որպես հաղթանակ, և դա պետք է վերաիմաստավորել՝ հետագա հաղթանակը կերտելու ուժ ու եռանդ ունենալու համար: Այդպիսին է եղել 2020 թվականից հետո այն երեք տարին, որ դեռ Արցախում էինք: Արցախի հայաթափումից, վերջնական հանձնումից հետո շատ ավելի ծանր է, բայց յուրաքանչյուր հայ չպետք է կորցնի հաղթանակի զգացումը, այն պիտի լինի յուրաքանչյուր հայի մեջ՝ անկախ նրանից՝ նա մի քանի տարեկան է, նոր է ծնվել, թե մասնակցել է Արցախի ազատագրմանը: Դա համայն հայության հավաքական հաղթանակն էր, և այն կորցնելը հավասար է նույն դավաճանությանը, ինչ արեցին այս իշխանությունները: Չպետք է թույլ տալ, որ այն կորչի, պետք է վերաիմաստավորել և ամբողջ խորությամբ հասկանալ դրա խորհուրդն ու փոխանցել: Այս օրերը պետք է առիթ լինեն հատիկ առ հատիկ հիշելու բոլորի անունները, իրադարձությունները, գործողությունները, այն ոգին, որ կար հայի մեջ, նորից մեր մեջ դնելու և փոխանցելու այն սերնդին, որ դա չի տեսել, չգիտի դրա մասին: Այդ սերունդը չպետք է տրվի այս մանիպուլյացիաներին, սուտ ու կեղծ պատմությանը, որ իրենք են կերտում: Յուրաքանչյուրիս մեջ պետք է լինի արդարության գիտակցումը: Դա է ինձ ուժ տալիս այս ընթացքում: Արդարությունը չի կարող մեռնել և, ի վերջո, այն հաստատվելու է, վերադառնալու եմ իմ հայրենիք: Շատ կարևոր է, որ այդ ճանապարհին վառ պահենք հաղթանակի զգացումը: Գլուխներս կախ ման չգանք: Եթե կախ ման եկողներ պիտի լինեն, ապա դրանք պետք է լինեն այս իշխանության ներկայացուցիչները, իրենց սատարող շրջանակները, այն զինվորականները, որոնք գնացին առուծախի, դարձան ենթակա և հավասարապես դավաճանեցին Արցախին ու հային: Որևէ մեկս իրավունք չունենք գլխիկոր քայլելու: Պարտք ունենք, մեր հայրենիքը ոչ թե մեր նախնիներից ենք ժառանգություն ստացել, այլ մեր սերունդներից պարտք ենք վերցրել, պարտավոր ենք փոխանցել իրենց: Պարտք ունենք զոհվածների առաջ, մի օր պիտի կարողանանք ասել՝ ձեր գործը շարունակեցինք»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում