Աշխարհի ամենակրքոտ բուժքույրը
Intermedia24.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենակրքոտ բուժքրոջը.
Լորեն Դրեյն, Ֆլորիդայից,ԱՄՆ, 31-ամյա բուժքույր: Լորենը վստահեցնում է, որ յուրաքանչյուր կին, համապատասխան դիետայի և մարզումների շնորհիվ կարող է ունենալ հիասքանչ կազմվածք:
31- ամյա Լորենը սրտաբանական բաժանմունքի բուժքույր է և անձնական մարզիչ: Նրա հմտորեն կատարված սելֆիները մեծ համբավ և ճանաչում ունեն համացանցում:
Առողջապահության բնագավառում սկսել է աշխատել 16 տարեկանից, արդեն 8 տարի է, որ սրտաբանական բաժանմունքի բուժքույր է:
Ինստագրամում նրա հետևորդների թիվը հասնում է 3,6 մլն.-ի:
Լորենը, որը ֆիտնեսի սիրահար է, ամեն հնարավոր տարբերակ օգտագործում է, հաստատելու և առաջ տանելու այն տեսակետը, որ առողջ ապրելակերպն երկարակեցության և գեղեցկության հիմնական պայմանն է:
Նա ասում է, որ 8 տարի շարունակ աշխատելով առողջապահության բնագավառում, համոզվել է, որ ֆիտնեսով զբաղվող անձինք հիմնականում առողջական լուրջ խնդիրներ չեն ունենում ի շնորհիվ համապատասխան սննդակարգի և մարզումների:
Լորենի տեսակետը հիմնավորված է՝ ելնելով սեփական փորձից. Մի քանի տարի աշխատելով հիվանդանոցում, նրա ինքնքզգացողությունն օրեցօր վատթարանում էր, իսկ քաշն ավելանում, դարձել էր նյարդային և խիստ գերհոգնել էր: Այդ ժամանակ էլ նա որոշեց փոխել իր ապրելակերպը, իհարկե չթողնել նաև սիրելի աշխատանքը:
Ես ցանկանում էի լինել առողջ, ուժեղ, ինքնքվստահ կին, որը խուսափում է հիվանդություններից, այլ ոչ թե դրանք բուժել դեղահաբերով:
Ներկայումս Լորենն ունի սեփական ֆիտնես- սայթ, որով օգնում է մյուսներին հասնել ցանկալի արդյունքին: