Նախկին պետ, այժմ պետի տեղակալ Գևորգյանն ի՞նչ է անում այդքան հողամասերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում վերանշանակված Հովհաննես Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Գևորգյանը հայտարարագրել է թվով վեց անշարժ գույք, որոնց մեջ են մտնում բնակարանը, առանձնատունն ու չորս հողամասերը: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 միլիոն 163 հազար դրամ, իսկ եկամուտներ չի ունեցել, չնայած որ մինչ այդ եկամտի աղբյուր է ծառայել աշխատավարձը:
Գևորգյանն այս պաշտոնն է զբաղեցնում նախորդ տարվա դեկտեմբերից, իսկ մինչ այդ նույն կառույցում ավելի բարձր պաշտոն ուներ. գրեթե 6 տարի՝ 2011–2016թթ. աշխատակազմի ղեկավարն էր: Հետաքրքիր է՝ ի՞նչ հանգամանքների արդյունքում է ղեկավարից դարձել ղեկավարի տեղակալ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում