Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Socity

«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը»

«2015 թ. ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրություն բացվեց, որի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, դրանք գալիս, նաև հատվում են ներկա իրավիճակի հետ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, երբ սկսում ենք մեր զրույցը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ:

«100-ամյակի նախապատրաստման ժամանակ և դրա ընթացքում կան սարսափազդու դրվագներ, դրանց մի մասը հանրայնացված է, մի մասը՝ ոչ: Տասը տարի առաջ՝ ապրիլի 21-ին, բացառիկ նոր մշտական ցուցադրություն բացվեց՝ իր բովանդակային նորույթով, թանգարանային ժամանակակից մոտեցումների ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Հայաստանում դա ամենաժամանակակից և ցեղասպանագիտության առումով ամենահագեցած և ճշգրտված նյութերի հիման վրա պատրաստված ցուցադրությունն էր: Ամենասարսափելին այն է, որ այդ ցուցադրությունը այն ժամանակ էլ շատերի աչքի փուշը դարձավ, քանի որ կամային որոշում կայացրեցի ցուցադրություն անել՝առանց որևէ հատուցման, այսինքն՝ գումար չաշխատել՝ ի հարգանք զոհերի ու վերապրողների հիշատակին, ստեղծելով պատմություն մեր, թուրքերի և օտարերկրացիների համար: Բայց այդ որոշումը հանգեցրեց նրան, որ իմ հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ եղան դեռևս 2014 թվականին: Այլ անձինք, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, որոշել էին, որ իրենք պետք է ցուցադրությունն անեն և փողերի լվացման մեխանիզմով գումարներ էին բերել Հայաստան, որի մասին ես կտեղեկանամ ավելի ուշ: Այդ փողերի լվացման պատմությունը, հետագայում նաև ֆինանսական փաստաթղթերի ոչնչացումը, սպառնալիքներն իմ հասցեին, Հարություն Մարությանին առաջին և երկրորդ փորձով թանգարան խցկելու փորձերը նպատակ ունեին ոչ թե Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալ ավելի բարձր մակարդակով, այլ ընդամենը փողերի լվացման ճանապարհով բերված գումարները թանգարանի, թանգարանային նոր ցուցադրության անվան տակ իրացնել: Հետո նրանց կմիանան «հրանուշ խառատյանները», թավշյա ավազակախումբ, նորընտիր տնօրեն Էդիտա Գզոյանը և այլն: Ինչո՞ւ եմ ներկայացնում պատմության այս ամբողջ փունջը, որովհետև այստեղ է մեր օրերի ամենաամոթալի պատմության ողջ կծիկը: Այսօրվա խայտառակությունը, որը կոչվում է իշխանություն, հենց այս մտայնություններից, որոշումներից ծնված կոնգլոմերատ է նաև: 2014 թվականին, երբ իմ հանդեպ ֆիզիկական բռնության սպառնալիք էր հնչեցվում իմ որոշման համար, որ պետք է անվճար աշխատենք նոր ցուցադրությունը կազմակերպելիս, սրանք արդեն պատրաստ էին իրենց հակահայ առաքելությանը: Առաքելությունը շատ պարզ էր՝ հայտնվել իշխանության ղեկին, խառնակություններ ստեղծել հասարակության շրջանում, որպեսզի չլինի համախմբում ու հավաքականություն, բաժանարար գծեր տարվեցին, պարզ ասացին, որ սև ու սպիտակ կա, և այդ պայմաններում՝ Արցախը հանձնեցին կանխորոշված ելքով պատերազմով և հասարակության մեջ նոր պատերազմով սպառնալու ահաբեկման «մշակույթ» մտցրեցին: Այդ ամենը պատահական չէ: Իրենք եկան, որ սպասարկեն կանխորոշված ելքով 44-օրյա պատերազմը: Հետո իրենց պետք է վերարտադրեին: Վստահ եմ, որ 2021 թվականին կեղծարարության շնորհիվ են իշխանության մնացել: Այստեղ տեսնում ենք նաև երկրորդ՝ Արցախում ցեղասպանությանը մասնակցելու դրվագ իշխանությունների կողմից»,-նշում է մեր զրուցակիցը:

Դեմոյանը բավականին խիստ բնութագրումներ է տալիս վերջին տարիներին մեզ հետ տեղի ունեցած իրադարձություններին: «Ցեղասպանության մեջ մասնակցում էր հայաստանյան իշխանությունը: Սա նոր, ցնցող, ամոթալի, սարսափազդու հաստատագրում է: Իրենց բերել են իշխանության, որ կանխորոշված ելքով պատերազմ սպասարկվի, հետագայում մասնակցեն ցեղասպանական գործողություններին, որովհետև Նոյեմբերի 9-ի որոշման տակ ստորագրություն դնելը և այն հետ չվերցնելը ցեղասպանություն իրականացնելու գործողության տակ ստորագրել է նշանակում: Այդ ցեղասպանական գործողությունը դրսևորվեց Արցախում մոտ մեկ տարի տևած շրջափակման ձևով, երբ մարդիկ սովի էին մատնվում, իսկ շրջափակելու գործողությունը նպատակ ուներ պարպում իրականացնել նորից ահաբեկման միջոցով: Մինչ օրս ո՛չ օրենսդիր մարմնով, ո՛չ այլ փաստաթղթով չի արձանագրվել տեղի ունեցած ցեղասպանությունը, որովհետև իրենք էլ են մեղսակից ու մասնակցել են այդ ցեղասպանական գործողությանը, ի՞նչ Ազգային ժողով: Այսօր 110-ամյակի նախաշեմին ունենք Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող ու կասկածի տակ դնող ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ: Ունենք նաև չնաշխարհիկ մի արտգործնախարար, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ասպիրանտ է եղել, թեկնածուական պաշտպանել Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով և լրջորեն կասկածվում է գողություններ կատարելու մեջ Ցեղասպանության թանգարանից: Այսօր ունենք նոր Սահմանադրություն գրող անձ՝ Վլադիմիր Վարդանյան, որ նույնպես կասկածվում է Հայոց ցեղասպանության թանգարանում գողություն կատարելու մեջ: Որևէ կողմից սրա հերքումը դեռ չկա: Ընդամենն ասում եմ՝ 2007 թվականին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործը վերաբացեք, տեսեք՝ այս պաշտոնյաներն ի՞նչ ցուցմունքներ են տվել և կազմակերպած հանցավորության դեմ պայքարի բաժնում ի՞նչ աշխատանք է տարվել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում իմ կասկածները կարող են փարատվել: Կամ էլ կհաստատվեն դրանք, և կհասկանանք՝ ո՞ր երկրում ենք ապրում, մի երկրում, որտեղ հանցագործներին խրախուսում են պաշտոն տալո՞վ: Ուրեմն դա երկիր չէ: Դրա վկայությունն այն է, որ այն խումբը, որին բերեցին և հանձնեցին իշխանությունը, մասնակցել է ոչ միայն ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ, այլ նաև այսօր ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած ցեղասպանությունը»,-ընդգծում է նա:

Հնարավո՞ր էր արդյոք տարիներ առաջ պատկերացնել, որ Հայաստանը կունենա մի իշխանություն, որը կգնա Հայոց ցեղասպանության ժխտման ճանապարհով: «Ինձ համար սա և՛ սպասելի էր, և՛ անասպասելի: Լինելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝պարբերաբար ԳԱԱ նախագահության կողմից պրեսինգի էի ենթարկվում, որպեսզի օտարվեր Ծիծեռնակաբերդի զբոսայգին, որի պատասխանատուն ի պաշտոնե ես էի: Հստակ գիտեի, որ տարածքը բաժանված է տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների միջև: Չէի հասկանում, թե ինչպես կարելի է սրբավայրի այդ հատվածը, որը նաև կանաչ գոտի է, օտարել և վաճառել: 10 տարի պարբերաբար լինելով պրեսինգի տակ, չէի ստորագրում փաստաթուղթը: Ինձ համար մյուս լուրջ ազդանշանը եղավ, երբ 2012 թվականին ԳԱԱ նախագահությունը և ինստիտուտի տնօրեններից Աշոտ Մելքոնյանը տապալում էին իմ դոկտորական ատենախոսությունը, որտեղ կանխատեսվում էին այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները, նեո-պանթյուրքիզմի վտանգը: Հանձնարարություն էր տրված չհաստատել իմ ատենախոսությունը, երեք փուլով փորձեցին, բայց չհաջողեցին: Դա բավականին լուրջ ազդանշան էր հասկանալու համար, որ Հայաստանի ներսում կարող են Ցեղասպանության թանգարանի տնօրենի, 100-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղարի ատենախոսությունը, սկանդալ սարքելով, վարկաբեկելով, տապալել միայն նրա համար, որ դրսից կար պատվեր, դա ռուս-թուրքական մերձեցմանը չհամապատասխանող թեմա էր: Եվ երրորդ՝ ինձ ուղղված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքը միայն նրա համար, որ «լավ տղերքը» որոշել էին թանգարանի ցուցադրություն կազմակերպելու անվան տակ խոշոր փողեր բերել, փողերի լվացման մեխանիզմով, հետո այդ փողերը մնացին օդում, որովհետև որոշեցի անհատույց անել ցուցադրությունը կնոջս հետ, ով այդ ցուցադրության դիզայներն է, իհարկե, դրանում մասնակցեց նաև ՀՑԹԻ աշխատակազմը: Բայց կատարված աշխատանքի առյուծի բաժինը և՛ բովանդակային, և՛ խորագրերի, և՛ տեսողական նյութի առումով, որպես գլխավոր խմբագիր, իմն է: Այս երեք հանգրվանների մեջ ինձ համար հասկանալի էր «Նիկոլ Փաշինյան և ընկերությունը», որին բերեցին և տվեցին իշխանությունը 2018 թ.-ին: Թանգարանի վարկաբեկում, թանգարանի անվան տակ փողերի լվացում, Ծիծեռնակաբերդում արհեստականորեն հրդեհ կազմակերպել՝ ցույց տալու համար, որ չեմ կարող այն պահել և այլն: Ամեն անգամ մտածում էի՝ սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Պարզվում է, որ էլ ավելի վատ սցենարներ կային նախապատրաստված և ամենասարսափելին այն է, որ հինգ տարի նախապատրաստական պետական հանձնաժողով էինք ստեղծել 100-ամյակի միջոցառումներին, հիշատակի ոգեկոչման արարողություններին պատրաստվելու համար, և այդ ժամանակ սրանք արդեն կային: Լրիվ կազմ ու պատրաստ, մարզված պատրաստել էին իշխանության գալու համար: Սա է մերօրյա պատմության սարսափելի հաստատագրումը»,-եզրափակում է Հայկ Դեմոյանը:


Ի դեպ, այս տարվա մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։

«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր»։



Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է.

«Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Լուսինե Առաքելյան