Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը

Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը՝ Ucom-ը հպարտությամբ հայտարարում է UPlay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիա հարթակի գործարկման մասին, որը կվերափոխի ժամանցը Հայաստանում։ 

Այս նոր հարթակը մշակվել է MediaKind ընկերության հետ, որը գլոբալ առաջատար է մեդիա և հոսքային տեխնոլոգիաների ոլորտում։

UPlay նոր TV և մեդիա հարթակն ունի Ժամանակակից և պարզ ինտերֆեյս։ Մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով, ինչը հարմար է ամբողջ ընտանիքով տարբեր հաղորդումներ դիտելու համար։ Բացի այդ, հարթակի «Շարունակական դիտում» ֆունկցիան  թույլ է տալիս անցնել մեկ սարքից մյուսին՝ առանց դիտումն ընդհատելու։ 

Նոր OTT լուծման շնորհիվ, հարթակից կարելի է օգտվել նույնիսկ այն վայրերում, որտեղ հասանելի չէ Ucom-ի ֆիքսված ինտերնետ ցանցը։ 

Հեռուստացույցով ծառայությունից օգտվելու համար բաժանորդներին տրամադրվելու է Android Smart Box՝ պրեմիում դիզայնով, որը միացված հեռուստացույցը դարձնում է խելացի և տալիս է Netflix-ի և YouTube-ի ուղիղ հասանելիություն։ 

Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, UPlay-ը ներառում է հայկական և միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։ Armflix-ի՝ հայկական ֆիլմերի հարթակի հետ բացառիկ համագործակցության շնորհիվ UPlay-ն աննախադեպ հասանելիություն է տրամադրում տեղական բովանդակությանը։ 

«Հայաստանը որդեգրել է թվային վերափոխման համապետական ռազմավարություն, և մենք խորապես համոզված ենք՝ դրա հաջողությունն անհնար է առանց մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության։ Տեխնոլոգիական առաջընթացն այսօր այլևս միայն գործիք չէ․ այն միջավայր է, որտեղ ձևավորվում են կրթությունը, տնտեսությունը, մշակույթն ու հանրային ծառայությունները։ Թվային լուծումները վաղուց դուրս են եկել ոլորտային սահմաններից և արդեն ներգործում են մեր կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա։

Մենք, որպես պետություն, նպատակ ունենք խթանել այն միջավայրը, որտեղ թվային լուծումները դառնում են զանգվածային և հասանելի։ «Փոխակերպելով ապագան․ Ժամանցի թվային դարաշրջան» նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է։ Մենք ականատես ենք այն փուլին, երբ թվային տեխնոլոգիաները ոչ միայն համընթաց են ժամանակակից աշխարհի պահանջներին, այլ նաև ձևավորում են նոր չափանիշներ։ Այս հարթակի գործարկումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշ է, այլև վստահ քայլ՝ Հայաստանը դիրքավորելու որպես առաջատար տարածաշրջանի թվային շուկայում։

Շնորհակալություն եմ հայտնում Ucom-ին՝ շարունակական ներդրումների, համաշխարհային առաջատար գործընկերների հետ համագործակցության և ոլորտի զարգացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Սա ևս մեկ վկայություն է, որ միասին մենք կառուցում ենք այն Հայաստանը, որտեղ առաջադեմ տեխնոլոգիաները հասանելի են բոլորին՝ ապահովելով բարձր որակ, ազատություն և ճկունություն», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

«UPlay-ն ավելին է, քան պարզապես հեռուստատեսային հարթակ՝ այն ժամանցի նոր չափանիշ է։ Մենք համատեղել ենք առաջադեմ տեխնոլոգիաներն օգտատերակենտրոն դիզայնի հետ՝ ստեղծելով բոլոր էկրանների համար մեկ ընդհանուր փորձառություն, որը մեր հաճախորդներին մատուցում է լավագույնը հեռուստատեսության և մեդիայի ոլորտում։ Մենք շատ ոգևորված ենք այս պրոդուկտով՝ այն հերթական կարևոր քայլն է թվային փոխակերպման մեր ճանապարհին։ Վստահ ենք, բաժանորդներն այն շատ բարձր կգնահատեն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Այսօր Ucom-ի կյանքում նոր էջ է բացվում. Ucom-ը փոխակերպվում է հեռահաղորդակցության օպերատորից՝ տեխնոլոգիական առաջատար լուծումների մատակարարի: Սա մի քայլ առաջ է՝ սրտերը կրկին միավորելու, մշակույթը վերակենդանացնելու և վերաիմաստավորելու: Տարիներ շարունակ Ucom-ը եղել է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատարը։ Բայց մենք միշտ հավատացել ենք, որ մեր առաքելությունը միայն կապ ապահովելը չէ։ Մեր նպատակը մարդկանց միավորելն է՝  ինքնության, լեզվի, մշակույթի ու պատմության շուրջ։ Հենց այդ պատճառով է, որ հպարտությամբ հայտարարում ենք Ucom-ի նորագույն ձեռքբերման մասին` համաշխարհային մակարդակի OTT հարթակի, որը կհեռարձակի բարձրորակ հայկական բովանդակություն մեր բաժանորդներին, և կդառնա լավագույն թվային հաբը` հայերի համար ամբողջ աշխարհում»,- ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: 

UPlay-ի հիմքում անհատականացումն է․ ծառայությունը թույլ է տալիս տարիքային սահմանափակումներ դնել, նաև հատուկ փաթեթներ ընտրել՝ կախված բաժանորդի ճաշակից ու հետաքրքրություններից։ UPlay-ը հասանելի է ինչպես Unity փաթեթների կազմում, այնպես էլ որպես առանձին ծառայություն։ 

Հարկ է նշել, որ ծառայությունը հասանելի կլինի նաև գործող բաժանորդների համար։