Դեդ Հասանի մասին նոր բացահայտումներ
Քրեագիր Սերգեյ Գալոյանը խոստանում է հանդես գալ սենսացիոն բացահայտումներով: Ասում է` գիտի ու ապացույցներն էլ ձեռքի տակ են թե ով է գողացել Ալեքսանդր Մելիքյանի 5 միլիոն դոլարի հասնող նկարները: Պարզապես անունը չի տա, քանի որ ըստ նրա, գողն այժմ քաղաքականությամբ է զբաղվում ու նրա անունը Սերգեյ Գալոյանը կբացահայտի հունիս-հուլիս ամիսներին: Բացի այդ արդեն տպագրության են պատրաստ քրեական աշխարհի մասին պատմող նրա հեղինակային գրքերը: