Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer
Politics

Պետությունը քաշում է փողը՝ ոչնչացնելով աշխատատեղերը. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնություն

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի՝ «Պետությունը քաշում է փողը․․․ ոչնչացնելով աշխատատեղերը» վերլուծությունը.

Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մնալ մեր հասարակության ամենախոցելի իրողությունները։ Մյուս կողմից, միջին խավի դերն ու կշիռը տնտեսական ու քաղաքական գործընթացներում շարունակում է մնալ թույլ ու որոշակիությունից զուրկ։

Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են կապիտալի հոսքերի, եկամուտների բաշխման տնտեսական իրավիճակի շարժի միտումները երկրում վերջին 7-8 տարիներին՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» ի վեր։

Թվում էր, թե այսպես կոչված «տասնամյակների թալանը» ետ բերելու, ստեղծագործ աշխատանքի ու արժանապատիվ վաստակի հնարավորություններ ստեղծելու և եկամուտների արդարացի վերաբաշխման վրա հիմնված համակարգեր ձևավորելու խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը պետք է որ հրաժարվեր նախկինների օրոք քաղաքականության գլխավոր հենասյուն եղած ստվերի ու կոռուպցիայի օրակարգից, ու այդ կերպ ձերբազատած ռեսուրսները վերաուղղեր ներդրումների, նոր աշխատատեղերի, հետևաբար և՝ հասարակության մեծ մասի համար արդար ու արժանապետիվ վաստակի մեխանիզմների։ Ավելի պարզ՝ դա նշանակում էր երկիրը վերջապես դուրս բերել կապիտալի նախասկզբնական կուտակման՝ արդեն շարունակական դարձած խրոնիկ շրջապտույտից, երբ ցանկացած իշխանություն և իշխանավոր իր հիմնական ու առաջնահերթ խնդիրը դիտում էր պետության ուժը, ռեսուրսները, ֆինանսները և ունեցած լիազորությունը ուղղել անձնական հարստություն դիզելու, բիզնեսը քվոտավորելու և նրանում փայ մտնելու, արագորեն հարստանալու գերնպատակին՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով։

Այդ ամենին վերջ տալու համար նոր իշխանությունից ի՞նչ էր պահանջվում՝ հարցը ամենևին հռետորական չէ։ Պատասխանն էլ շատ հստակ է։ Նոր իշխանությունից պահանջվում էր պարզապես զերծ մնալ նախկինների վարքագծի կրկնությունից, միաժամանակ ձեռնպահ մնալ վենդետաներից, գործարարների ու կապիտալի սեփականատերերի նկատմամբ անձնական հաշվեհարդարներից, ուղղակի ու սելեկտիվ թիրախավորումներից, գնալ ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով։ Դա նշանակում է՝ պետք է օգտագործեր կապիտալի, ունեցվածքի ու եկամուտների համաներումների մեխանիզմը ու արագորեն տնտեսությունը փոխադրեր գործունեության բնականոն ռեժիմի, այն հաշվով, որպեսզի բացառվեր կապիտալի փախուստը երկրից։ Կարո՞ղ ենք այսօր այս հարցին դրական պատասխան տալ։ Ակնհայտ է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար այս հարցերի պատասխանները բացասական են։

Ի՞նչ ունենք այսօր։ Մեր տնտեսական ակտիվների մի զգալի մասը այսօր կապակցված է այս կամ այն քրեական գործով, միևնույն ժամանակ նաև այդ պատճառով միջոցների մի ահռելի զանգված արտահոսել է երկրի սահմաններից դուրս։ Ու այս ամենի վերջը չի երևում՝ հատկապես ներկա ու առաջիկա նախընտրական սպասումների ու զարգացումների ֆոնին։ Մինչդեռ այդ միջոցները կարող էին դառնային աշխատատեղեր, մարդկանց վաստակներ, հետևաբար և՝ պետական բյուջեի հավելյալ եկամուտներ։ Դրանք այսօր չկան։ Կապիտալի մի այլ, շատ մեծ զանգված ներդրված է առևտրի, ծառայությունների, խաղաբիզնեսի և վերարտահանումների ոլորտներում։ Դրանցում շատ մեծ ստվեր կա ու ֆիքսել դրանցում իրական շրջանառությունները և հարկել, չափազանց բարդ է։

Փոխարենը ֆինանսական ռեսուրսների մեծ դեֆիցիտ ունեցող կառավարությունը դիմել է ահռելի ծավալների ներքին ու արտաքին փոխառությունների՝ ըստ էության իր պաշտոնամուտի համեմատ կրկնապատկելով պետական պարտքը: Ուժից վեր պետական պարտքի սպասարկման ծանր բեռը հարկադրում է իշխանությանը, մի կողմից, պտտել հին պարտքը սպասարկելու ու մարելու համար նոր պարտք վերցնելու թափանիվը, մյուս կողմից, իհարկե ավելացնել հարկային ճնշումը գործարարների վրա, հատկապես փոքր ու միջն բիզնեսի վրա։

Այս խաղը չափազանց վտանգավոր է։ Շատ պարզ երևում է, որ կառավարությունը ստիպված է ավելի ու ավելի բարձր տոկոսներով արտաքին վարկեր ներգրավել, մյուս կողմից, ներքին շուկայում ևս պետական պարտատոմսերի տոկոսադրույքները չափանց բարձր են։ Սա արդեն արկածախնդրություն է, երբ պայմանականորեն ասած՝ «իր ծախսերը» հոգալու համար կառավարությունը, շատ թանկ գին վճարելով, բարձր տոկոսներով գումարներ է քաշում ներքին տնտեսությունից, այդպիսով փակելով մասնավոր ներդրումների հնարավորությունները։

Տնտեսագիտորեն դա կոչվում է «արտամղման էֆեկտ»։ Բանկերը, իհարկե, հաճույքով խաղում են կառավարության խաղը՝ իրենց ներգրաված միջոցների մի զգալի մասը ներդնելով բարձր եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մեջ ու ստանում հսկայական շահույթներ … ներկա աշխատատեղերի ու ապագա սերունդների հաշվին։ Բանկերի կողմից այս կերպ ստացած շահույթները ըստ էության «օդից բռնած» փողեր են։ Այդ ներդրումների ետևում չկան ռեալ աշխ ատատեղեր, իրական եկամուտներ, արժանապատիվ վաստակներ։

Տնտեսագետ, փորձագետ
Ատոմ Մարգարյան
«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն