Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Video

Ծաղկաձորում ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը

Ս.թ. մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում ամփոփվել է Future Economy Summit Vol. 2-ը:

Fastex-ի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» տեղեկատվական հանդիպումների շարքը եզրափակվել է Ծաղկաձորի 88 Hotel Armenia-ում: Նախորդ տարվա հաջող ընթացքից հետո կազմակերպիչների համար առաջնային էր համաժողովին ընդգրկել նաև մարզերի ուսանողներին: 7 ԲՈւՀ, այդ թվում՝ Հայաստանի մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Լոռիում գործող հաստատություններ այցերից հետո ընտրված ակտիվ մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել ամփոփիչ համաժողովին: 

«Ապագայի տնտեսությունը» համաժողովի ղեկավար Մերի Բադալյանը նշել է. «Մեր համագործակցությունը տեղի է ունենում, որովհետև հայաստանյան իրականության մեջ գոյություն ունի Ֆասթեքս էկոհամակարգ, որն այսօր կանգնած է երիտասարդության՝ մասնավորապես ուսանողների կողքին։ Պատրաստակամ է կրթական ծրագրերում ներդրվելու և շարունակական համագործակցության համար, ինչը նպաստելու է Web3 տեխնոլոգիաների զարգացման, բլոկչեյն տեխնոլոգիաների ճանաչելիության բարձրացմանը ՀՀ-ում։ Մենք չենք կարող աշխարհից անմասն մնալ, աշխարհը զարգանում է, և մեր գործընկերը հնարավորություն է տալիս Ֆասթեքս էկոհամարգի միջոցով համաքայլ քայլել»:

Համաժողովի համակարգող Հովիկ Գրիգորյանն ընդգծել է. «Եթե մենք ուզում ենք կառուցել լավ պետություն, ամուր պետություն, պետք է մեր տնտեսությունը ուժեղ լինի: Տնտեսության լոկոմոտիվը հենց մասնագետներն են, որոնք ոլորտներով կարող են առաջ տանել: Էս թեման, ֆիտեխ լուծումները, նույն էլեկտրոնային փողը, Web3 համակարգը լրիվ ապագայի մասին է խոսում»:

1022 ուսանողից 10-ը ներկայացրել են իրենց գիտական զեկույցներն ու պատասխանել ժյուրիի անդամների հարցերին: Ժյուրիի կազմում էին համալսարանների և Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչները, որոնք ելույթների ավարտից հետո հայտարարվել են երեք հաջողակների անունները:

Հետազոտական աշխատանքներից լավագույնն է համարվել ՀՊՏՀ Գյուրմու մասնաճյուղի ուսանող Մհեր Ավագյանի զեկույցը: Թվային մարքետինգի 3-րդ կուրսի ուսանողը Ֆասթեքսի կողմից պարգևատրվել է 300 FTN-ին համարժեք դրամով:

«Տեսել էի նախորդ սամիթը, որը եղել էր հոկտեմբեր ամսին: Հետաքրրված էի, սպասում էի, թե երբ են մարզի ուսանողները ունենալու հնարավորություն մասնակցելու սամիթին նույնպես: Երբ իմացա, որ կա տեղեկատվական հանդիպում մեր համալսարանում, մասնակցեցի, շահեցի Ծաղկաձոր գալու հնարավորություն և այստեղ էլ ներկայացրեցի «Թվային ինքնությունը՝ որպես տնտեսության զարգացման գործիք»: Ժյուրիի որոշմամբ գրավեցի առաջին տեղը»:

«Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ուսանողների համար, նաև մեր տնտեսության համար, որովհետև այսօրվա ուսանողը վաղը պետք է դառնա ձեռներեց, աշխատող, ու ինքն է որոշելու, թե վաղը այս երկիրը ինչ արդյունքների է հասնելու: Շնորհակալություն կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներին», - ասել է Մհերը: 

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև AKNEYE մրցույթ: AKNEYE նախագծի համակարգող Գրիշա Ավագյանն ուսանողներին ներկայացրել է մրցույթի գաղափարն ու պայմանները: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները ստացել են Aknuloonk-ներ ու հնարավորություն ունեցել անհատապես ստեղծագործել դրանց վրա: Գլխավոր մրցանակին է արժանացել Ռուզաննա Հովհաննիսյանը. նա կստեղծագործի AKNEYE քանդակի վրա: Բոլոր մասնակիցների աշխատանքները կվերածվեն NFT-ի և կներկայացվեն ftNFT ֆիջիթալ սփեյսում:

Ֆասթեքսը կարևորում է նորարարական տեխնոլոգիաների և թվային լուծումների զարգացման համար Հայաստանում իրականացվող նմանատիպ իրադարձությունները։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ու փորձագետներին համատեղել իրենց ջանքերն ապագա տնտեսության ձևավորման գործում։