Աբովյան քաղաքում 2 երեխաների մայրը ամուսնու կողմից դաժան ծեծի է ենթարկվել
Shamshyan.com-ը գրում է.
Արդեն մի քանի օր է ՝ Աբովյան քաղաքի Սևանի 4/1 շենքում բնակվող 32-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով 2 անչափահաս աղջիկների մայր է՝ հայտնվել է շրջափակման մեջ և այս ցուրտ եղանակին ապրում է անմարդկային պայմաններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրա 34-ամյա ամուսինն է՝ Շանթ Մուրադյանը, ով ավելի շատ նման է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի՝ Կապույտ Մորուքի հերոսին: