Նորանշանակ պաշտոնյան ու իր հողամասերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արմեն Հակոբյանը, ով սեպտեմբերի 8–ին է նշանակվել այս պաշտոնում, շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հակոբյանը ութ անուն անշարժ գույք ունի, որից մեկն առանձնատուն է, իսկ մնացած յոթը՝ հողամաս: Նրան է պատկանում նաև «HONDA ACCORD 3.0» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները մոտ մեկ ամիս առաջվա դրությամբ կազմել են 6 միլիոն դրամ ու 12 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտներն էլ՝ 4 միլիոն 632 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերից:
Հավելենք, որ մինչ վարչապետի կողմից Հակոբյանի նշանակման մասին հանձնարարականի հրապարակումը, օգոստոսի 30–ին Բնապահպանության նախարարությունում կայացած քննարկման ժամանակ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհուրդը հավանություն է տվել վերջինին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելուն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում