Չորսը անշարժ, երկուսը՝ շարժական. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Մարատ Բադալյանը հայտարարագրել է մի քանի անշարժ գույք, որի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բադալյանը հայտարարագրել է չորս անուն անշարժ գույք՝ երկու հողամաս, անհատական բնակելի տուն ու հասարակական նշանակության շինություն: Նրան են պատկանում նաև «TOYOTA LAND CRUISER PRADO 3.5» և «GAZ 3221» մակնիշի ավտոմեքենաները:
Բադալյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 35 միլիոն դրամ ու 30 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 679 հազար դրամ:
Նշենք, որ նա մինչ այս պաշտոնին նշանակվելը զբաղեցրել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում