Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s Day Ucom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15 Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with Matenadaran Ameriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in Yerevan Unibank placed subordinated bonds ahead of schedule 4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTech Ucom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyan's solo concert dedicated to contemporary Armenian and swiss composers AraratBank: Caring for the Nation's Defenders IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent PlatformWhen a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024 I primi cavalieri dell'Apocalisse armenaUnibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region

«Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է. Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինքնագոհ հայտարարություններ են անում, թե հասանք նրան, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Մինչ վերջերս չհամաձայնեցված երկու կետերը՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառումը և միջազգային հարթակներում փոխադարձ հայցերից հրաժարումը, եթե այդքան կարևոր էին «Խաղաղության պայմանագրի» համար, Հայաստանի իշխանությունները կարող էին ամիսներ առաջ էլ դա ընդունել, և դա կդառնար հայաստանյան «դիվանագիտության հաղթանակը» շատ ավելի շուտ, քան հիմա են արձանագրում: Այդ երկու կետի շուրջ այսքան ուշ համաձայնության հասնելը ցույց է տալիս՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն իր «դիվանագիտությամբ» հասկանում էր, որ դրանք այնքան վտանգավոր են Հայաստանի Հանրապետության համար, որ դրանց գնալն ավելի մեծ վնաս է բերում Հայաստանին, քան նույնիսկ փիառ ակցիան, որին ականատես ենք «Խաղաղության պայմանագրի» կետերը համաձայնեցնելուց հետո»: Նման դիտարկում է անում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում:

Ընդգծում է՝ կա՛մ այդ կետերն այնքան վտանգավոր էին, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման գործիչն իր «դիվանագիտությամբ», իր գլխավոր դիվանագետի գլխավորությամբ համարում էր դա անընդունելի Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում՝ նույնիսկ այսքան զիջումներից հետո, կամ համարում էին, որ սրանք լավ կետեր էին բանակցային գործընթացում սակարկությունների համար: «Եթե սակարկություն է եղել, ապա պետք է ասեն, թե ինչի՞ դիմաց են այս կետերը ստորագրել: Ինչպես միշտ, իրենց լեքսիկոնով ասած, զիջել են ոչնչի դիմաց, իսկ եթե այդպես չէ, ապա ի՞նչ ենք ստացել: Կարծես թե, Ադրբեջանը ոչինչ չի զիջել: Եթե ոչ մի բանի դիմաց ենք զիջել, նշանակում է, որ, ըստ էության, գործ ունենք վերջնական, համապարփակ ու լիակատար կապիտուլ յացիայի ակտի հետ: Գերմանիան և Խորհրդային Միությունը ևս ժամանակին նման փաստաթուղթ էին ստորագրել: Ակնհայտ տեսնում ենք, որ գործ ունենք ոչ թե փոխզիջման, այլ զիջման հետ, որը վերջնականապես ի հայտ է բերում այդ կապիտուլ յացիոն ակտը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Հակոբյանը:

Հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը նույնիսկ հարկ չհամարեց Հայաստանի հետ միասին հայտարարել, որ պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: «Հիմա՝ կետերի մասին: Երբ Ադրբեջանն ասում է երրորդ ուժերի բացակայություն սահմանին, դա վերաբերում է Հայաստանին: Ադրբեջանն իր սահմանին որևէ երրորդ ուժ չունի: Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության գոտում, մինչ այժմ ՀԱՊԿ անդամ է, կարող է ցանկացած պահի ՀԱՊԿ-ի զորքեր բերել այստեղ, կարող է նաև ռուսներին ուղղակիորեն բերել մեր տարածք, քանի որ ռուսների հետ կան համապատասխան պայմանագրեր՝ որպես դեռևս ռազմավարական դաշնակից: Բացի դա, այսօրվա դրությամբ Հայաստանի սահմանին կան ԵՄ դիտորդներ: Հայաստանը ստորագրելու է մի փաստաթուղթ, որով պետք է բացառի իր անվտանգության որևէ երաշխավորի առկայությունը սահմանին: Ըստ էության, այս ամբողջ տարածքում Հայաստանը լրիվ «տկլոր», մեն-մենակ է մնում Ադրբեջանի դեմ:

Ադրբեջանը պահանջ է դնում, որ նաև հայկական բանակը չլինի կամ էլ լինի այնքան ֆիկտիվ բանակ, որը ժամանակակից որևէ ստանդարտների չի համապատասխանում: Ադրբեջանը խնդիր չունի իր անվտանգությունը պաշտպանել նաև իր դաշնակիցների կամ գործընկերների աջակցությամբ: Այս պարագայում Ադրբեջանը ոչինչ չի զիջել, ոչ մի ստրատեգիական, տակտիկական հետքայլ չի արել, իսկ Հայաստանին այդ փաստաթղթով դե յուրե անպաշտպան է դարձնում և թույլ չի տալիս, որ այս հարցում Հայաստանն ունենա ուժեղանալու հնարավորություններ: Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պարագայում Հայաստանը զրկվում է կարևորագույն հարցեր միջազգային դատական ատյաններում բարձրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պատանդների, ռազմագերիների, էթնիկ զտումների, արցախցիների վերադարձի, մշակութային արժեքների ոչնչացման և այլն: Սա հստակ Ադրբեջանի պահանջն է, քանի որ սա իրենց համար զգայուն հարց է: Քանի դեռ նման թեմաներ ես բարձրացնում, նշանակում է, որ Արցախի և արցախահայության հարցը փակված չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հարց է առաջ քաշում՝ մինչ օրս «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը հրապարակված չէ: «Ինչի՞ դիմաց են այս զիջումները: Կհասկանայի, եթե ասեին՝ ինչ-որ կետից հետ ենք քաշվում, դրա դիմաց, օրինակ՝ Ադրբեջանը դուրս է գալիս Հայաստանի գրավյալ տարածքներից, գերիներին ուղարկում է Հայաստան և այսպես շարունակ: Չեք կասկածում, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի տիպի գործիչը, որի ամբողջ էությունը հիմնված է փիառի վրա, եթե գոնե նման մեկ թեմա ունենար, եթե ոչ իրենց ընտանեկան թերթով, ապա որևէ այլ ֆեյքային ռեսուրսով «սլիվ» արած կլիներ: Ունենք փաստ, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի զիջել է նաև երկու կետ, արդյունքում ստացել է համաձայնեցված 17 կետանոց ինչ-որ փաստաթուղթ, որը կենսունակ չէ, քանի որ Ադրբեջանը, ինչպես սպասվում էր, նախապայման է դրել, թե երբ կստորագրի այդ փաստաթուղթը: Այդ պայմաններն իրենց նշանակությամբ և զգայունությամբ ավելի ստրատեգիական նշանակություն ունեն գետնի վրա, քան նրանք, որոնք իբր համաձայնեցրել են: Ադրբեջանը դնում է Սահմանադրության փոփոխման, «միջանցքի», ադրբեջանցի «փախստականների վերադարձի» հարցերը և մեղադրում, որ Հայաստանում «թաքնվում» են պատերազմական հանցագործություններ կատարած անձինք: Այն պայմանները, որոնք դրվում են մեր առջև, որպեսզի ստորագրեն այդ թղթի կտորը, ավելի լուրջ մարտավարական, ռազմավարական և գոյաբանական նշանակություն ունեն, քան 17 կետերը: Նախապայմանների մասին բաց հայտարարում է Ադրբեջանը, եթե այդ մասին Ալիևը չի ասում, ապա Հաջիևն է ասում: Հայաստանի ղեկավարությունը մեկ-երկու օր «թեթևի մեջ» հոխորտում է, իսկ հետո ինքն է դառնում ադրբեջանական նարատիվների և պահանջների գլխավոր քարոզիչը Հայաստանում»:

Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ այսօր աշխարհում երաշխավորների պայմաններում էլ որևէ պայմանագիր չի աշխատում: «Նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի աշխատել, որտեղ կար երաշխավոր Ռուսաստանը: Չեմ բացառում նաև, որ, բացի այս համաձայնագրի 17 կետերից, կա, այսպես ասենք, այլ փաստաթուղթ էլ՝ հայ-ադրբեջանական Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պրոտոկոլ, որի մեջ կան այլ կետեր, որոնք առնչվում են Ադրբեջանի դրած պահանջների հետ: Սա որպես վարկած եմ ասում: Այդ փաստաթղթով իրար մեջ բաժանում էին Եվրոպայի երկրները, իմ նշած հնարավոր փաստաթղթով Ադրբեջանին և Թուրքիային հանձնվում են ազդեցության գոտիներ»:

Հակոբյանն ակնհայտ փաստն է արձանագրում՝ Ադրբեջանը որևէ տեղ չի շտապում, պրագմատիկ քաղաքականություն է վարում: «Նա ասում է՝ զրո վստահություն ունեմ Հայաստանի իշխանության նկատմամբ, որովհետև շատ լավ գիտի, որ այս իշխանությունը լեգիտիմության զգալի դեֆիցիտ ունի, հասկանում է նաև, որ ցանկացած իշխանափոխության պարագայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը լեգիտիմություն չի ունենալու: Քիչ թե շատ հայակենտրոն իշխանություն այս հարցը բարձրացնելու է, ասելու է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է իր ընտրողներին 2021 թվականին, գաղտնի է պահել իր ժողովրդից, թե ինչ է ստորագրելու և այլն, ու հրաժարվելու է այս պայմանագրի պարտականություններից: Դրա համար է Ադրբեջանն այդ փաստաթուղթն ուզում Հայաստանի և հայ ժողովրդի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրել: Նույնիսկ Ալիևն է տարբերություն դնում Նիկոլ Փաշինյանի, այսօրվա իշխանության ու Հայաստանի Հանրապետության միջև»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի համար սա ներքին քաղաքական փաստաթուղթ է: «Նա պատրաստվում է ընտրությունների, թե որ մեկին, այս պահի դրությամբ դժվար է ասել, և խնդրում է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին ճնշում գործադրել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի վրա, որպեսզի որևէ փաստաթուղթ ստորագրվի: Ուզում է ընտրությունների ժամանակ ժողովրդի մի մասին ցույց տալու բան ունենալ»:

Նրա խոսքով, Փաշինյանն այս պահի դրությամբ սպառել է իր «պիտանելիության» ժամկետը: «Ինչ կարող էին իրենից վերցնել, բոլորը վերցրել են, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից: Բայց նրանք էլ հասկանում են, որ զուտ իրենց ցանկությամբ և ճաշակով չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Թրամփի իշխանության գալուց հետո աշխարհը փոխվել է, լուրջ Արևմուտքի առաջնահերթությունները փոխվել են: Միայն Ալիևի ու Էրդողանի ցանկությամբ չէ, թե Հայաստանում ով պետք է լինի: Իրենց ցանկությամբ եթե լինի, Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ մնա, որովհետև նա իրենց շահած ջեք-փոթն է: Փաշինյանին պահում էր աշխարհաքաղաքական կոնսենսուսը, հիմա այն չկա: Նիկոլ Փաշինյանը յոթ տարի է՝ իշխանության է, ժամկետի տեսանկյունից շատ հին է, հոգնեցրել է ոչ միայն ներքին, այլև դրսի լսարանին: Նա տիրապետում է ինֆորմացիայի, հասկանում, թե ինչ է փոխվել աշխարհում: Հասկանում է, որ այսօր Հայաստանի իշխանությունն աշխարհաքաղաքական «բոմժ» է, տեղ չունի մնալու, հիմա որևէ տեր չունի: Հայաստանի ներսում ներընդդիմադիր դիսկուրս կա, թե ով է սրան բերել, այլ կերպ՝ ով է նրա ներքին տերը: Ներքին տեր, կարծես, չկա, իր ասած ժողովուրդն էլ մաքսիմում 11-12 տոկոս է, դրսի տեր էլ չկա: Հիմա նա փորձում է կոնյուկտուրային հարմարվել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը