Zeekr-ը ցուցադրել է իր առաջին հիբրիդային քրոսովերը (լուսանկարներ)

Չինական Zeekr մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր ֆլագմանային քրոսովերի առաջին կադրերը, որը ներկայացված է որպես 9X Grand։ Մոդելի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլին Շանհայի ավտոսրահի շրջանակում, հայտնում է autopilot.ru-ն:
Խոշոր քրոսովերը կդառնա Zeekr-ի՝ plug-in հիբրիդային ուժային համակարգով մոդելային շարքի առաջին օրինակը: Մնացած բոլոր մոդելները հագեցված են միայն ամբողջովին էլեկտրական ուժային համակարգերով:
Արտաքուստ նորույթը հիշեցնում է Range Rover և Rolls-Royce Cullinan մեքենաները: Դրա տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն չկա: Հայտնի է, որ 9X Grand-ը կլինի Zeekr Super Hybrid համակարգով առաջին ավտոմեքենան, որը միավորում է տարբեր տիպի էլեկտրական և հիբրիդային հիբրիդային համակարգերի (BEV, PHEV և EREV) առավելությունները։
Zeekr 9X Grand-ը չինական շուկայում կհայտնվի 2025 թվականի երրորդ եռամսյակում, դրա գինը կգերազանցի 1 մլն յուանը: